News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթական համակարգը փլուզման եզրին է: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստին «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնած` հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին անվտսահության քվե հայտնելու եւ պաշտոնանկության հարցի քննարկմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Աննա Կոստանյանը: 

Ըստ նրա` հասարակության շրջանում դժգոհությունը ԿԳ նախարարության քաղաքականության համար պատասխանատուների նկատմամբ աճում է, քանի որ վերջին երկու տարվա ընթացքում կրթական համակարգում շատ խնդիրներ լուծվում են նախորդ իշխանությունների փորձով կամ պարզապես ոչ կառուցողական ձեւով:

«Դուք ճգնաժամ եք ստեղծում ռեկտորներ ընտրելիս: Չնայած հայտարարություններին այն մասին, որ իշխանությունները եւ նախարարությունը չեն միջամտում համալսարանների կառավարմանը` իրականում նրանք կոպտորեն մասնակցում են կառավարման խորհրդի եւ ռեկտորների ընտրության բոլոր գործընթացներին»,- ասաց Կոստյանյանը:

Նա նաեւ դժգոհություն հայտնեց նախարարության աշխատանքից այլ ոլորտներում, այդ թվում հեռավար ուսուցման կազմակերպման, ինչպես նաեւ` դպրոցի խորհրդի անդամների նշանակման:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ