News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այս տարի Հայաստանի Հանրապետության անկախության 29 ամյակին նվիրված տոնական միջոցառումները կանցկացվեն «Մեր հայրենիք» նշանաբանի ներքո,  ինչը խորհրդանշում է աշխարհի բոլոր հայերի միասնականության ու ընդհանուր հայրենիքի գաղափարը: Համավարակով պայմանավորված՝ սեպտեմբերի 21-ին միջոցառումների զգալի մասը կանցկացվի առցանց:

Առաջին ալիքի տոնական եթերում կլինեն ՀՀ տարբեր մարզերում նկարահանած համերգներ, մեր հայրենիքում ու նրա սահմաններից դուրս ապրող հայերի պատմությունները, հայերի ցանկությունների ու երազանքների մասին տեսանյութերի, սահմանում ապրող մարդկանց ու այդ սահմանը պահող զինվորների ողջույններ ու այլ դրվագներ: Տաղանդավոր երաժիշտները՝ Նարեկ Հախնազարյանը, «Մենուա» բենդը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Բամբիռը, Արամ MP3-ը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, Իվետա Մուկուչյանը, «Գյուրջիև» անսամբլը, Հայկ Մելիքյանը  ելույթ կունենան Հայաստանի 10 մարզերում և Երևանում  հատուկ առանձնացված 11 տարածքներում, որոնք  դառնալու են յուրահատուկ «բեմահարթակ» իրենց կատարումների համար: Նախատեսված է  նաև «Մեր հայերը»  խորագրով  գալահամերգ, որը միջոցառման տրամաբանական հանրագումարն ու ամփոփումն  է: Աշխարհի տարբեր անկյուններից հայերը կուղարկեն հայկական որևէ ստեղծագործության իրենց կատարումը: Մեկ ընդհանուր եթերով ցուցադրվելով՝ դրանք իրար կկապեն աշխարհի անկյուններն ու մատնացույց կանեն հայերի ապակենտրոնացման հզոր ուժը: Հայտնի հայերի շարքում կլինեն Տիգրան Համասյանը, Արա Մալիքյանը, Գարիկ Մարտիրոսյանը և այլք:    

Անկախության օրվան նվիրված լույս կտեսնի նաև «Երևան» ամսագրի հատուկ համարը, որն իր մեջ կամփոփի անկախությունից ի վեր տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, ճարտարապետական զարգացումները, մարդկային պատմությունները, հատուկ ֆոտո արխիվներն ու այլ կարևոր դրվագներ նորանկախ երկրի կյանքից։ Հանրային ռադիոյով կհեռարձակվեն ՀՀ 10 մարզերում և Երևանում նկարահանված համերգների ձայնագրությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ