News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

COVID-19-ի թեսթերի փոխադարձ ճանաչման հարցը քննարկվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Այս մասին սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Փոխվարչապետի խոսքերով` այժմ ԵԱՏՄ-ում եւ ԱՊՀ-ում կանոնավոր ուղեւորափոխադրումներ չկան, բացառությամբ Բելառուսից Ռուսաստան ցամաքային երթուղու:

«ԵԱՏՄ անդամ երկրները քննարկում են առկա իրավիճակը: Իհարկե, առողջապահության ոլորտը Միության իրավասությունների շրջանակներից դուրս է, բայց կարելի է է քննարկել հինգ երկրների միջեւ ուղեւորափոխադրումների միասնական կանոններ: Հիմա մենք քննարկում ենք այդ խնդիրները եւ հոկտեմբերի 8-9-ը վերջնական որոշում կկայացնենք»,- ասաց Գրիգորյանը:

Մասնավորապես, ինչպես նշեց փոխվարչապետը, այդ նպատակով քննարկվում է կորոնավիրուսի թեսթերի փոխադարձ ճանաչման հնարավորությունը, որը ԵԱՏՄ անդամ մի երկրի ուղեւորները կարող են հանձնել մինչ մեկ այլ երկիր ժամանելը:

«Այս թեսթերի ընդհանուր հաշվառման համար արդեն աշխատանքներ են տարվում միասնական թվային համակարգի վրա: Այսինքն՝ սկզբունքորեն գաղափարը, պարզվել է, ընդունելի է: Հուսով ենք, որ մոտ ապագայում ինչ-որ ձեւաչափով համակարգը արդեն կգործի», - ասաց Գրիգորյանը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ