News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի երեք դատավորների ընտրությամբ Ազգային ժողովում տեղի ունեցավ մի շատ կարեւոր իրադարձություն՝ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամն ավարտվեց: Այս մասին սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին:

Ընդ որում, ըստ վարչապետի, դա չի նշանակում, որ իդեալական Սահմանադրական դատարան է ձեւավորվել:

Պատգամավորը մասնավորապես,նշեց, որ հասարակությունը Սահմանադրական դատարանում դատավորների թեկնածուների ընտրության վերաբերյալ հարցեր ունի, եւ հետաքրքրվեց, թե ինչի հիման վրա է կառավարությունն ընտրել Էդգար Շաթիրյանի թեկնածությունը:

Վարչապետն, ի պատասխան, ասաց, որ Սահմանադրական դատարանի դատավորներ ընտրելու գործընթացում եղել են մարդիկ ու շրջանակներ, ովքեր անընդհատ ցանկացել են խոսել հեղափոխության արժեքների մասին եւ փորձել են ստեղծված իրավիճակը համեմատել հենց այդ արժեքների հետ:

«Եվ տպավորություն կար, որ հեղափոխությունը ղեկավարած քաղաքական թիմն ընդհանրապես պատկերացում չունի հեղափոխության արժեքների մասին, իսկ մարդիկ, ովքեր հեղափոխության մասին մայիսի 8-ից մեկ շաբաթ անց են իմացել, դարձել են հեղափոխության արժեքների ջերմեռանդ պաշտպաններ: Այդպե՞ս է արդյոք։ Ես ուզում եմ ասել՝ ոչ: Քանի որ յուրաքանչյուր իրավիճակում կան խմբավորումներ, ուժեր՝ քաղաքական եւ ոչ քաղաքական, որոնք ցանկանում են հասարակության անունից թելադրել իրենց օրակարգը, իրենց շահերը, որոշակի տեղերում տեսնել իրենց մարդկանց, իրենց թեկնածուներին, իրենց հանցակիցներին: Եվ ես կարծում եմ, որ Ազգային ժողովում տեղի ունեցավ մի շատ կարեւոր իրադարձություն՝ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամն ավարտվեց, այն փակվեց: Առնվազն սրանով պետք է արձանագրել, որ շատ կարեւոր բան է տեղի ունեցել»,- հայտարարեց Փաշինյանը:

Միաժամանակ, վարչապետն ընդգծեց, թե դա չի նշանակում, որ իրենց հաջողվել է ձեւավորել իդեալական Սահմանադրական դատարան՝ հավելելով, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակներում որոշում է կայացրել թեկնածուի վերաբերյալ:

«Քննարկումներ են տեղի ունեցել, այդ թվում՝ հաշվի առնելով իշխող« Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության կարծիքը»,- ամփոփեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ