News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ՍԴ-ի թեկնածուների հետ կապված քննադատողներին ասում է. «ովքե՞ր են հանրության ներկայացուցիչները» ու ակնարկում, որ այդ մարդիկ հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից հետո, իսկ հիմա էլ կոնկրետ մարդկանց առաջ (ՍԴ) տանելու շահ ունեն.  Նիկոլ Փաշինյան, այդ հանրության ներկայացուցիչներից մեկը ես եմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ԿՀ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Նիկոլ Փաշինյանը ՍԴ-ի թեկնածուների հետ կապված քննադատողներին ասում է. «ովքե՞ր են հանրության ներկայացուցիչները» ու ակնարկում, որ այդ մարդիկ հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից հետո, իսկ հիմա էլ կոնկրետ մարդկանց առաջ (ՍԴ) տանելու շահ ունեն:

Նիկոլ Փաշինյան, այդ հանրության ներկայացուցիչներից մեկը ես եմ (համեստորեն չասեմ, թե երբ եմ «իմացել» հեղափոխության մասին): Որեւէ մեկին ՍԴ տանելու շահ չունեմ, այդ պաշտոնում որեւէ մեկի լոբինգով երբեք չեմ զբաղվել:

Անընդունելի է որեւէ հարցի շուրջ բոլոր քննադատողների մասին այդ կերպ արտահայտվելը: ... Չէ՞, որ ամեն կոռումպացված չինովնիկի պատճառով մենք վարչապետին կոռուպցիոներ չենք անվանում»,- գրել է նա։

 

Տպել
Ամենաշատ