News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքական Լաոդիքեայի տարածքում հնագետները հայտնաբերել են քրիստոնեական հնագույն տաճարներից մեկը, որը թվագրվում է 313- 320թթ-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով գերմանական  KNA գործակալությանը:

Արշավախմբի ղեկավար Ցելալ Սիմսեկի խոսքով` տաճարը կառուցվել է 313թ. Միլանյան հրովարտակից անմիջապես հետո, որով վերջ տրվեց Հռոմեական կայսրությունում քրիստոնյաների հետապնդմանը:

Փորձագետի կարծիքով` հաշվի առնելով տաճարի նշանակությունը, թուրքական իշխանությունները դրա բացմանը կարող են հրավիրել Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ին եւ ուղղափառ պատրիարքների: Հուշարձանի կոնսերվացման աշխատանքները շարունակվելու են մոտ մեկ տարի:

Լաոդիքեան գտնվում է Թուրքիայի հարավ-արեւմուտքում: Այնտեղ որոշ ժամանակ բնակվել է Հովհաննես առաքյալը, ով այդ տեղանքի մասին հիշատակում է Հայտնության գրքում: Լաոդիքեա քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. III դարում` Դիոպոլիս քաղաքի տեղում:  Մեր թվարկության I դարում քաղաքն անցել է Հռոմեական կայսրությանը, որի անկումից հետո էլ  անցել է Բյուզանդիային, իսկ 1097 թ-ին գրավվել է թուրքերի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ