News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մենք չունենք կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտների պետական ռազմավարություն:Այս մասին այսօր` սեպտեմբերի 16-ին, Մատենադարանի մոտից սկսվող երթից առաջ ասաց ՀՅԴ երիտասարդական միության ատենապետ Արգիշտի Գեւորգյանը` հավելելով, որ այս ոլորտներում ունենք քաոս եւ կառավարման ճգնաժամ:

«Չունենք որեւէ համակարգային բարեփոխման հույս անգամ, ունենք ոչինչ անել չկարողացող, փոխարենը անգրագետ, հակագիտական, անպատասխանատու հայտարարություններ անող  ազգայինն ու առաջադիմականը հակադրող Արայիկ Հարությունյան: 2 տարվա ընթացքում մենք տեսնում ենք նույն կարմիր թելը ԿԳՄՍ ոլորտներում տարվող քաղաքականություններում: Փաստացի այժմ նախարարի պաշտոն է զբաղեցնում մեկը, ով ոչ միայն անկարող է լուծել որեւէ խնդիր, այլեւ անընդհատ ստեղծում է նոր ճգնաժամեր, ով չունի տեսլական, ում կողմից իրականացվող քաղաքականությունը հակասում է պետական շահերին: 2 տարվա ընթացքում մենք ունենք ապազգային, ապաշնորհ, ոչ թափանցիկ գործունեությամբ զբաղվող պաշտոնյա, որի ղեկավարած գերատեսչությունը ստացել է 1 միլիոնի պարգեւավճար: Մենք մերժում ենք Արայիկ Հարությունյանին եւ քաոսը ԿԳՄՍ ոլորտներում»,- ասաց նա:

Նրա ելույթից հետո մեկնարկեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած երթը դեպի ԼԳՄՍ նախարարություն:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Արայիկ, հեռացիր»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը այսօր` սեպտեմբերի 16-ին, «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» խորագիրը կրող երթ է անցկացնում։

Երթը մեկնարկելու է Մատենադարանի հարակից տարածքից  և անցնելու է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով ու ավարտվելու է ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։

Երթի մասնակիցները՝ ԿԳՄՍ ոլորտներում տիրող քաոսի, բարեփոխումների անվան տակ վարվող ապազգային քաղաքականության համար պահանջելու են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ