News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսը հանգեցրել է սոցիալ-տնտեսական դժվարությունների, բայց Հայաստանում սոցիալական կամ տնտեսական փլուզման կանխատեսումները չարդարացան եւ չեն արդարանա: Այս մասին սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին:

Վարչապետի խոսքերով՝ կա հստակ վիճակագրություն:

«Որեւէ կասկած չկա, որ կորոնավիրուսը սոցիալ-տնտեսական դժվարություններ է բերել, բայց կանխատեսումները, որ Հայաստանում սոցիալական կամ տնտեսական փլուզում է տեղի ունենալու, չեն իրականացել, եւ դա ակնհայտ է: Իրավիճակը կառավարելի է»,- վստահեցրեց Փաշինյանը:

Նա նաեւ նշեց, որ կա կապիտալ ծախսերի հետ կապված ավանդական խնդիր, բայց կառավարությունը ջանքեր է գործադրում աշխատանքներն ակտիվացնելու ուղղությամբ: Փաշինյանն ասաց, որ աշնանը կիրականացվեն նոր նախագծեր, որոնք կխթանեն շինարարությունն ու տնտեսության այլ ոլորտները:

Վարչապետն այնուհետեւ ընդգծեց, որ այս տարի շատ մարդիկ զբաղվել են գյուղատնտեսությամբ:

«Մենք բուսական մի շարք արտադրանքների արտահանման զգալի աճ ենք ունեցել, ավելացել է փոքր եղջերավոր անասունների արտահանումը, եւ աճել է աշխատատեղերի թիվը: Եւ մոնիթորինգի հարցը մեր օրակարգի ամենակարեւոր հարցերից մեկն է: Մենք պետք է կողմնորոշվենք եւ հասկանանք, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկենք այս տարվա աշնանը տնտեսական ակտիվությունը խթանելու համար, որպեսզի մեր սոցիալ-տնտեսական իրավիճակը մնա կառավարելի»,- ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ