News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Որոտան համայնքում տեղի ունեցած դանակահարության հետեւանքով մահացածի գործով մեղադրյալի կարգավիճակում է Պետական պահպանության գլխավոր վարչության ռազմականացված ջոկատի նախկին պետ Էդվարդ Մարկոսյանը, որը, ըստ հարազատների, կապ չունի այդ սպանության հետ։

NEWS.am-ի հետ զրույցում գործով ամբաստանյալի կինը պատմեց, որ իր ամուսինը շուրջ 2,5 տարի կալանքի տակ է՝ անհիմն ցուցմունքի հիման վրա։

«Այդ ողբերգական դեպքից առաջ Որոտան գյուղում մեր փեսան եւ այս պահին տուժողի կարգավիճակ ունեցող անձինք վիճաբանություն են ունենում միմյանց հետ, թե ինչու է կովը մտել մեր փեսայի այգին։ Ամուսինս տեսել է, որ վիճաբանում են, հորդորել է, որ վերջ տան։ Նա ասել է, որ պետք չի կովի համար իրար հետ վիճել։ Վիճաբանությունից հետո արդեն սկսվել է ծեծռտուք։ Հետո հանգստացել են ու ամեն մեկն անցել իր գործին։ Ամուսինս էլ գնում է Որոտանից մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Արցախյան ազատամարտի հերոս Արայիկ Մարկոսյանի հուշաղբյուրում մաքրություն անելու։ Մեր փեսան տեսնում է այնտեղ ամուսնուս ու առաջարկում կանչել տուժող կողմին ու բարիշել։ Նրանք էլ գալիս են ու մեծ ծեծկռտուք է տեղի ունենում։ Ամուսինս կռվից խույս տալու համար՝ փախչում է դեպքի վայրից։ Փեսան էլ մասնակիցներից մեկին դանակով հարված է հասցնում»,- դեպքի մասին պատմեց գործով ամբաստանյալի կինը։

Նա ասաց, որ իրենց փեսան, երբ իմացել է՝ դանակահարվածը հիվանդանոցում մահացել է, ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանություն եւ ցուցմունք տվել։

Փեսան ձերբակալվում է, այնուհետեւ կալանավորվում։

«Այդ սպանությունից մեկ շաբաթ անց ամուսնուս են կալանավորում։ Տուժող կողմն էլ սկսում է կեղծ ցուցմունքներ տալ, թե ամուսինս է սպանությունը գործել։ Մահացածի իրավահաջորդներից որդին էլ ցուցմունք է տալիս, թե ինքը տեսել է՝ ամուսինս է դանակահարել իր հորը,- պատմեց կինը։

Նրա խոսքով՝ ամուսնու խափանման միջոցի փոփոխման համար մի քանի անգամ միջնորդություններ են ներկայացրել դատարան, ինչը, սակայն մերժվել է։

NEWS.am-ի հետ զրույցում գործով ամբաստանյալ Էդվարդ Մարկոսյանի պաշտպան Համլետ Դավթյանն էլ ասաց, որ արդեն դատավարության ավարտին են հասել. դատական վիճաբանությունների փուլում են։

«Անհիմն ցուցմունքի հիման վրա 2,5 տարի կալանքի տակ է։ Չունենալով ռեալ ապացույցներ՝ առաջադրել են նման մեղադրանք»,- ասաց պաշտպանն ու հավելեց, որ իր պաշտպանյալը մինչեւ հիմա չի էլ ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։

«Մինչեւ հիմա էլ իր փեսան ասում է, որ ինքն է սպանել այդ անձին։ Անգամ դատարանում է հայտարարել, երբ վկայի կարգավիճակում հարցաքննվում էր։ Տուժող կողմն էլ ենթադրում է, թե փեսան իր վրա է վերցնում մեղադրանքը, որ Էդվարդը չդատապարտվի»,- ասաց Դավթյանը։

Նշենք, որ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ