News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 01
USD
506.4
EUR
606.82
RUB
6.65
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ըստ լրատվականներից մեկի հրապարակման, այսօր վարչապետ

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ը Լիդիանենց հետ հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անձամբ իր և կառավարության համար առաջնայինը Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ ազդակիր համայնքների հավասարակշռված շահն է ու բոլոր որոշումներն ընդունվելու են այս համատեքստում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է բնապահպան ակտիվիստ իրակ Բունիաթյանը։

«Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է նախ պահպանել մայր բնությունը, որը կվտանգվի ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ մետաղական հանքի դեպքում։

Բացի բոլոր հավաստի փաստերից, ԷԼԱՐԴ֊ի եզրակացությունը վկա։

Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է սեփական երկրին չվերաբերվել իբրև խոպանի և մերժել կարճաժամկետ ու վտանգավոր ներդրումները։

Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է լսել ժողովրդի պահանջը և շուրջ 70 տարվա հանքաջրաբուժական առողջարանային ոլորտը ստիպողաբար չփոխարինել հանքարդյունաբերական ճյուղով։

Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է հարգել Ջերմուկ համայնքի բնակիչների անցկացրած հանրագրի շուրջ 3000 ստորագրությունները։

Հարգել հայության մեծամասնության դիրքորոշումը։

Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է Ջերմուկ համայնքում գոյություն ունեցող առողջարանային, հյուրանոցային և հանքային ջրերի շշալցման ոլորտում գոյություն ունեցող հազարավոր մշտական աշխատատեղերը չփոխարինել մի քանի հարյուր և կարճաժամկետ աշխատատեղերով։ Չմոռանանք նաև, որ Ջերմուկը գյուղմթերքների իրացման մեծ շուկա է նաև ոչ միայն շրջակա, այլեւ մյուս շատ համայնքների համար։

Մարդիկ Երևան հասնելու փոխարեն, կարողանում են Ջերմուկում մրցունակ գնով իրացնել իրենց մթերքը։

Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է, որ վերջապես դրսևորեք քաղաքական կամք և այս խնդրին լուծում տաք։

Չի կարելի թողնել, որ իրար հայրենակից, ազգական, հարևան և արյունակից մարդիկ իրենց կողմնորոշումներից ելնելով բևեռանան և նույնիսկ թշնամանան։

ԱՄՈՒԼՍԱՐԻ ճակատագիրը որոշվել է դեռ 2018 թվականին», գրել է Շիրակ Բունիաթյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այդ քաղաքացու շուրթերով խոսել է «Լիդիանը». Սամսոնյանն արձագանքում է գնդեվազցիների մեղադրանքներին
Մենք որպես ԱԺ պատգամավորներ որեւէ լիազորություն չունենք հանքի շահագործման հարցում, այդ լիազորությունը…
Ամուլսարը չունի ոչ մի շոշափելի բնապահպանական խնդիր. Բնակիչների նամակը՝ ԱԺ պատգամավորներին
Ընդամենը երկու տարի առաջ մեր համայնքներում բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի հնարավորություն ունեինք։ Մենք ունեինք աշխատանք, Ամուլսարի շնորհիվ…
«Մի ֆինանսավորեք ցուցարարներին». Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների ակցիան ԱԺ-ի դիմաց
Ես երկու տարի չեմ աշխատել հանքում արդեն 3 մլն դրամ պարտք ունեմ, իսկ իրենք առանց աշխտելու կարողանում են իրենց ընտանիքը պահել…
Այս պահին ունենք Ջերմուկի կալանավորված 3 բնակիչներ, որոնց Երևանում մեղադրանքներ են առաջադրվում. Հայտարարություն
Հանդիպում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում, ժամը 17։00-ից սկսած...
Փաշինյանն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր…
«Լիդիանը» կրթաթոշակներ կտրամադրի Ամուլսարի համայնքների ուսանողներին
Նախապատվությունը կտրվի երկրաբանության, քիմիայի, հանքագործության, մետալուրգիայի և բնապահպանության ոլորտներում ստացիոնար և հեռակա կրթություն ստացող առաջին 15 դիմումատու ուսանողներին:...