News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի շրջանակներում «Էներգախնայողության աջակցման հիմնադրամի» և «Համայնքների Միության»  նախաձեռնությամբ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում իրականացվում է  վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագիր:

Ծրագրի շրջանակներում Արթիկում՝   կկառուցվի 600 կՎտ հզորությամբ համակարգային արևային ֆոտովոլտային կայան՝ համայնքի էներգետիկ խնդիրները հոգալու, ինչպես նաև արտադրված էլեկտրաէներգիան Հայաստանի Էլեկտրացանցին վաճառելու նպատակով։ Արթիկի արևային կայանի կառուցման համար առաջին անգամ կփորձարկվի «հանրային-մասնավոր» համագործակցության ձևաչափը։

Ծրագրի համակարգող կազմակերպության՝ «Էներգախնայողության աջակցման հիմնադրամի» գործադիր տնօրեն Աստղինե Պասոյանի խոսքով, Արթիկում արևային կայանի կառուցման նպատակով  համայնքն արդեն հատկացրել է   մոտ 1.3 հա հողակտոր։ Վերջին ամիսների ընթացքում, Արթիկի ավագանու որոշմամբ և կառավարության ընթացակարգերի համաձայն, փոխվել է հողի նպատակային նշանակությունը, ստեղծվել է Արթիկի «Արևային կայան» ՓԲԸ, և հողը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրվել է ՓԲԸ-ին։ Համայնքի կողմից տրամադրվել է նաև ճարտարապետա-նախագծային առաջադրանք, որի հիման վրա սկսվել են նախագծման աշխատանքները։

Աստղինե Պասոյանի խոսքով,  Եվրամիության դրամաշնորհի զգալի մասը ներդրվելու  հենց Արթիկում է /նույն դրամաշնորհային ծրագրով Ապարանում արդեն կառուցվել ու շահագործվում են 20 կՎտ և 10 կՎտ հզորությամբ արևային կայաններ/, քանի որ համայնքապետարանը պատրաստակամություն է հայտնել զգալի համաֆինանսավորում  հատկացնել: Ի դեպ համաֆինանասավորումը ծրագրի պարտադիր պայմաններից է։

Հայաստանի արևային քարտեզների համաձայն Արթիկն ունի արևի էներգիայի բավարար ռեսուրս, ինչը կարևոր երաշխիք է ծրագրի արդյունավետության համար:

Արթիկ քաղաքում վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագրի  իրականացման արդյունքում կստեղծվի ֆինանսավորման հատուկ մեխանիզմ. կձևավորվի Քաղաքապետների դաշնագրի նպատակներին ծառայող ԿՈՄՈ հիմնադրամ /COMO ֆոնդ/, որտեղ կկուտակվեն ստացված խնայողություններն ու հետագա եկամուտները։ Ֆոնդը՝ շրջանառու մեխանիզմով կֆինանսավորի համայնքի էներգախնայողության և վերականգնվող էներգիայի այլ միջոցառումներ։ Այսինքն քաղաքային իշխանությունները եկամտի նոր աղբյուր կունենան` արևը: Ի դեպ  այդ մոդելն արդեն իսկ բավական արդյունավետ գործում է նաև Ապարանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ