News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 17-ի նիստում սահմանեց, որ «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ի  կողմից Երևանի Հալաբյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքի մաս կազմող հողամասից 15000 մ2 մակերեսով հողամասը՝ բացառապես ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման և վերջինիս գործունեության ապահովման համար, տրամադրվում է Սիմոնյան կրթական հիմնադրամին օգտագործման նպատակով, ամսական 18300 ՀՀ դրամով՝ մինչև Համալիրի կառուցման ավարտը:

«ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի» ստեղծման և վերջինիս գործունեության ապահովման նպատակով 15000 մ2 մակերեսով հողամասի տրամադրման գործարքի համար պետության կողմից ավելացված արժեքի հարկի գծով առաջացող պարտավորությունների կրճատ¬ված մասը չի համարվում որպես «ԵՄ–Սիմոնյան կրթական համալիր» պայմանագրով Սիմոնյան կրթական համալիրի կողմից ստանձնած ներդրումային համաֆինանսավորման մաս:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս կենտրոնը իր մեջ ներառելու է 4 բաղադրիչ՝ ընդհանուր լաբորատորիաներ, որտեղ որոշվելու են ՀՀ-ի համար կարեւոր ուղղություններով գիտական հետազոտությունների թեմաներ: Երկրորդ բաղադրիչն այն է, որ նույն տրամաբանությամբ մեծահասակների համար կրթություն է տրվելու, ստեղծվելու է «Թումո Լաբս» բաղադրիչը: Երրորդ բաղադրիչը ծրագրավորման դպրոցն է, որը նախատեսում է ոչ ծրագրավորողների համար դասընթացներ: Եվ չորրորդ բաղադրիչը ֆրանսիական համալսարանի ծրագրավորման ֆակուլտետն է, որ նույնպես տեղակայվելու է այստեղ:

«Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Հալաբյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքի մաս կազմող հողամասն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ օգտագործման տրամադրելու և այն անհատույց օտարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև 2018թ. նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 14-ին ստորագրված «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. Կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» (Հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում որպես համաֆինանսավորող կողմ և նաև տարածքի հատկացման հանձնառող Սիմոնյան կրթական հիմնադրամին, բարերարի՝ «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ի կողմից,  15000մ2 մակերեսով հողատարածքը՝բացառապես ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցապատման իրավունքով և վերջինիս գործունեության ապահովման նպատակով օգտագործման տրամադրելու և այնուհետև նվիրելու դեպքում առաջացող հարկային պարտավորությունները վերջինիս կողմից կրելու ի զորու չլինելու հանգամանքից:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև 2018թ. նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 14-ին ստորագրված «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. Կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» (Հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում որպես համաֆինանսավորող կողմ և նաև տարածքի հատկացման հանձնառող Սիմոնյան կրթական հիմնադրամին, բարերարի՝ «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ի կողմից,  15000մ2 մակերեսով հողատարածքը՝բացառապես ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցապատման իրավունքով և վերջինիս գործունեության ապահովման նպատակով օգտագործման տրամադրելու և այնուհետև նվիրելու դեպքում Սիմոնյան կրթական հիմնադրամը հանձն է առել ծրագրի իրականացման նպատակով հատկացնել 15000 մ2 մակերեսով հողատարածք: Բանակցության արդյունքում բարերարն իրեն պատկանող «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ի միջոցով պատրաստակամություն է հայտնել Սիմոնյան կրթական հիմնադրամին հանձնել անհրաժեշտ հողատարածքը՝ պայմանով, որ.

«Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ն հողատարածքն ի սկզբանեբացառապես ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցապատման իրավունքով և վերջինիս գործունեության ապահովման նպատակով  տրամադրում է օգտագործմանՍիմոնյան կրթական հիմնադրամին, որից հետո  առանց հետ կանչելու հնարավորությամբ, հողատարածքը՝բացառապես ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրիգործունեության ապահովման նպատակով նվիրատվությամբ տրամադրում է Սիմոնյան կրթական հիմնադրամին և սահմանված կարգով ազատվում է նշված գործարքներից առաջացող հարկային պարտավորություններից:

ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը երիտասարդների համար առաջադեմ STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) էկոհամակարգի ստեղծման ներդրումային ծրագիր է, որի համար Եվրոպական միությունը հատկացրել է 12.5 միլիոն եվրո:  Ծրագիրը հետապնդում է երկու հիմնական նպատակ: Այն է` տրամադրել ժամանակակից կրթություն Հայաստանի STEM ուսանողներին և երիտասարդ մասնագետներին` պատրաստելով նրանց աշխատանքի շուկային և դարձնելով ավելի մրցունակ և ստեղծել հարթակ արդեն իսկ գոյություն ունեցող նախաձեռնությունների համար (աքսելորատորներ, ինկուբատորներ, համալսարան և արդյունաբերություն)` ապահովելով սիներգիա  բոլոր շահառուների միջև:

Կարգավորման նպատակը

Սույն նախագծի ընդունմամբ պետության կողմից կաջակցվի ՀՀ-ում ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի ստեղծմանը:

Ծրագրի իրականացումն ենթադրում է տարածքի ֆիզիկական ընդլայնում: Ծրագրի շրջանակներում  ԹՈՒՄՈ կենտրոնին կից նախատեսվում է կառուցվել մոտ 15000 մ2 մակերես ունեցող շինություն: Շինությունը ներառելու է կրթական, հետազոտական և առևտրային ենթակառուցվածքներ, մասնավորապես` STEM հետազոտությունների լաբորատորիաներ, որոնք Թումո ծրագրի տրամաբանական շարունակություն են և հնարավորություն են տալու ԲՈՒՀ-երում սովորող ուսանողներին և երիտասարդ մասնագետներին՝ 18 տարին լրանալուն պես, ձեռք բերել STEM-ին առնչվող կիրառական և առաջադեմ հմտություններ, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետ, ստարտափների հանգույց, օֆիսների և կոնֆերանսների կենտրոն և կոմերցիոն տարածք` կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ