News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Կառավարության դիմաց այսօր՝ սեպտեմբերի 17-ին, առեւտրականները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում՝ դժգոհելով մաքսային արժեքի բարձրացումից։

Ակցիայի մասնակիցները լրագրողներին հայտնեցին, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր իրենց բացասական պատասխան են տվել. փոխզիջում չի լինելու։

«Պատգամավորներն ասացին, որ ոչ մի փոխզիջման չեն գնալու, ժամկետներ չեն տալու։ Դրանով ասում են՝ ժողովուրդ, մի ընկեք մոլերի ոտքի տակ, հավաքվեք ու գնացեք։ Վաղը մեծ ցույց է լինելու, որովհետեւ պատասխանը բացասական էր։

Մեր Կառավարության անդամները բանից անտեղյակ են։ Շուշանիկ Ներսիսյանի բերած թվերն աբսուրդից դուրս, բանից անտեղյակ մարդու թվեր էին։ Եթե ես այսօր խոսում եմ, ուրեմն շուկային ահագին ծանոթ եւ ինֆորմացված եմ։ Միեւնույն է, այս առեւտրականների գործը տարին տարվա վրա իջնում է։ Եկել ու կպել են մեր նման առեւտրականներին, որ պիտի մեզ հանգիստ թողնեին, որովհետեւ մենք մեզնով մարելու էինք, գնայինք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Առեւտրականներից մեկն ասաց, որ ինքը չի կարող տրամադրել  ապրանքի տնտեսական նկարագիրը. «Մինչեւ հիմա մի հատ կարգին ցուցակ չեն տվել, որ իմանամ տաբատները որ բերում եմ, քանիսով պիտի վաճառեմ։ Ես «Զառա» բերող չեմ, ինչ-որ ֆիրմայի հետ չեմ աշխատում, որ իրենց բերեմ այդ ապրանքի տնտեսական նկարագիրը։ Ես, օրինակ, գնում եմ Չինաստան, 5 հատ մի խանութից եմ գնում, 15 հատը՝ մյուսից. ո՞վ է ինձ նկարագիր տալու»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ