News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունիսին ֆրանսիական եւ թուրքական նավերի միջեւ միջադեպերի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հետաքննությունը չափազանց նուրբ է ճանաչվել` այն հրապարակային քննարկելու համար, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով դիվանագետներին:

Հունիսի 10-ին ֆրանսիական հետախուզանավը ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում փորձել էր ստուգել Տանզանիայի դրոշի ներքո նավարկող բեռնանավը, որը կասկածվում է Լիբիա զենքի մաքսանենգության մեջ:

Ֆրանսիան հայտարարում է, որ հետախուզանավը հետապնդվել է Թուրքիայի ռազմածովային նավերի կողմից, որոնք ուղեկցում էին բեռնանավը, եւ մեղադրում է Թուրքիային ՄԱԿ-ի կողմից սահմանված զենքի էմբարգոն խախտելու մեջ: Թուրքիան հերքում է դա ե պնդում է, որ հետախուզանավն իրեն ագրեսիվ է պահել:

Քիչ հավանական է թվում, որ հետաքննությունը կլուծի վեճը: ՆԱՏՕ-ի խոսնակը հաստատել է, որ զեկույցը պատրաստ է, բայց հրաժարվել է այլ մեկնաբանություններից:

Դիվանագետի խոսքով` ՆԱՏՕ-ի վճռականությունը Թուրքիային մի կողմում պահել` դրա ռազմական ազդեցության եւ ռազմավարական դիրքի պատճառով, նշանակում է, որ նրան մատով ցույց տալու ցանկություն չկա:

Այսպիսով, երկու կողմերն էլ հայտարարում են իրենց հաղթանակի մասին, իսկ մեղադրանքները շարունակում են հնչել:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անցած շաբաթ վրդովմունք էի հայտնել իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի կառավարության «անընդունելի պահվածքի» կապակցությամբ: Էրդողանն առարկել էր. «Մի կապվիր Թուրքիայի հետ»:

Երկրները վիճում են նաեւ Հունաստանի շուրջ, որը վիճարկում է Թուրքիայի` Հունաստանի կամ Կիպրոսի կողմից պահանջվող ջրերում ածխաջրածիններ որոնելու Թուրքիայի իրավունքը: Ֆրանսիան ցուցադրաբար միացավ Հունաստանի ծովային զորավարժություններին:

ՆԱՏՕ-ն փորձում է ամեն ինչ անել, որպեսզի կանխի տհաճ միջադեպերը` բանակցելով «հակամարտությունների կարգավորման» շուրջ: «Անհասկանալի է` արդյո՞ք արդյունք կլինի այս բանակցություններում»,- ասել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան: «Փարիզի, Անկարայի կամ Աթենքի յուրաքանչյուր հայտարարություն դաշնակիցների համար բարդացնում է իրենց դիրքերից հետ կանգնելու հնարավորությունը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Շվեյցարիայում պահանջում են հանրաքվե անցկացնել
Հանրաքվեի վերաբերյալ դրական որոշման համար, շվեյցարական օրենսդրության համաձայն...
Ամենաշատ