News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի կառավարությունները, ինչպես նաեւ այդ երկրների կենտրոնական (ազգային) բանկերը 2014 թվականի դեկտեմբերի 23-ին, ֆինանսական ոլորտում տեղեկատվության, այդ թվում` գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր էին ստորագրել` կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար:

Այս մասին սեպտեմբերի 17-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին «Ֆինանսական ոլորտում տեղեկատվության, այդ թվում` գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին 2014 թվականի դեկտեմբերի 23-ի Համաձայնագրին միանալու մասին» արձանագրության վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Վախթանգ Աբրահամյան: Համաձայնագրի նպատակն է համակարգել եւ ընդլայնել ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկայի կարգավորիչների միջեւ տեղեկատվության փոխանակման գործընթացը: Համաձայնագրում նշվում են տեղեկատվության չափը եւ տեսակը, որոնք կհրապարակվեն վերահսկիչ մարմինների կայքերում:

Կհրապարակի նաեւ հայցող անդամ պետության վերահսկող մարմնին տրամադրվելիք տեղեկատվության ծավալը` որոշակի պայմաններին հետեւելու դեպքում: Մասնավորապես, լիազոր մարմինների պաշտոնական կայքերում տեղեկատվություն է տեղադրվում ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության ֆինանսական շուկայի վիճակի եւ ֆինանսական կազմակերպությունների գործունեության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ