News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսին պանդեմիայի սխալ կառավարման համար դատի են տվել կորոնավիրուսով վարակվածների խումբն ու նրանց ազգականները, հաղորդում է AP-ը:

Կաստեքսն ու կառավարությունը պնդում են, որ պետք է բացել տնտեսությունն ու սովորել ապրել վիրուսի հետ, հրաժարվել նոր համազգային սահմանափակումներից, քանի որ հիվանդանոցները կրկին լցվել են կորոնավիրուսով վարակված պացիենտներով:

Փաստաբան Ֆաբրիս Դի Վիզիոն հայտնել է, որ կորոնավիրուսի զոհերի խմբի անունից հայց է ներկայացրել:

Տասնյակ այլ հայցեր են ներկայացվել դատարաններ այլ անձանց դեմ, ովքեր մեղադրվում են վիրուսային ճգնաժամը սխալ կառավարելու մեջ:

Նախագահ Էմանուել Մակրոնի դեմ այժմ անհնար է դատական հայց ներկայացնել, քանի որ գործող նախագահները դատական հետաքննության իմունիտետ ունեն:

Եթե դատարանը գործ հարուցի, ապա Կաստեքսին կարող է սպառնալ մինչեւ 2 տարի ազատազրկում եւ տուգանք 30 000 եվրոյի չափով:

Կորոնավիրուսը խլել է ավելի քան 30 600 ֆրանսիացու կյանք: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ