News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը «շատ ակտիվ» է ԱՄՆ ընտրությունների վրա ազդելու իր ջանքերում, նրա հիմնական նպատակը ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին «սեւացնելն է»: Այս մասին հայտարարել է ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյը, հայտնում է CNN-ը:

Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության հանձնաժողովի առջեւ իր ելույթում Ռեյն ասել է, որ Ռուսաստանը հիմնականում միջամտում է «արտաքին չարամիտ ազդեցության միջոցով՝ փորձելով վնաս հասցնել Բայդենի նախընտրական արշավին»:

Ռեյի խոսքերով՝ ընտրություններին օտարերկրյա միջամտության փորձերը տարբերվում են նրանից ինչ դիտարկվում էր 2016-ին, երբ կային նաեւ ընտրական ենթակառուցվածքին հարված հասցնելու փորձեր: «Մենք այս տարի կամ այս ցիկլում դեռ չենք տեսել երկրորդ մասը, բայց մենք, անշուշտ, տեսել ենք ռուսների կողմից մեր 2020-ի ընտրությունների վրա ազդելու շատ ակտիվ ջանքեր»,- հավելել է նա:

Ըստ Ռեյի՝ Ռուսաստանն օգտագործում է սոցիալական ցանցերը, վստահված անձանց, պետական ԶԼՄ-ները եւ առցանց ամսագրերը, որպեսզի «պառակտում եւ տարաձայնություններ» սերմանի եւ «առաջին հերթին «սեւացնի» փոխնախագահ Բայդենին եւ այն, ինչ Մոսկվան համարում է հակառուսական բովանդակություն»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ