News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 30
USD
493.6
EUR
576.08
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Մոսկվայի դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը՝ կազմակերպված հանցավոր խմբի 9 անդամների՝ Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի եւ Հայաստանի 27-53 տարեկան քաղաքացիների, այդ թվում՝ այժմ արդեն ՆԳ մարմինների նախկին երկու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով: Նրանք մեղադրվում են ՌԴ ՔՕ 322.1 հոդվածի 2-րդ մասի «ա» կետով (կազմակերպված խմբի կողմից ապօրինի միգրացիայի կազմակերպում) հանցագործություն կատարելու մեջ:

Ինչպես հայտնում է Մոսկվայի դատախազության մամուլի ծառայությունը, հետաքննության վարկածի համաձայն, մեղադրյալները, իրենց հանցակիցների հետ միասին, որոնց դեմ հարուցված քրեական գործը բաժանվել է առանձին վարույթի, եղել են կազմակերպված խմբի մեջ, որը զբաղվել է անօրինական միգրացիա կազմակերպելով:

Դերերի բաշխման համապատասխան՝ հանցագործները անօրինական ծառայություններ են մատուցել օտարերկրյա քաղաքացիներին՝ Մոսկվայում եւ Մոսկովյան մարզում նրանց բնակությունը օրինականացնելու համար: Հանցագործներն ընդունել են օտարերկրյա քաղաքացիների անձնական փաստաթղթերը եւ դրամական միջոցներ՝ որպես ապօրինի մատուցված ծառայությունների դիմաց վճար, պատրաստել են միգրացիոն քարտերի կեղծ ձեւաթղթեր, որոնք պարունակել են ոչ հավաստի տեղեկություններ՝ Ռուսաստանի Դաշնություն տարածք ավտոմեքենայով օտարերկրյա քաղաքացիների մուտք գործելու մասին:

Մոսկվայի տարածքում օտարերկրյա քաղաքացիներին միգրացիոն քարտերի կեղծված ձեւաթղթերի հիման վրա միգրացիոն հաշվառման մեջ դնելու համար հանցակիցները պատրաստել են օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ժամանման մասին ծանուցումներ, որոնք պարունակել են ընդունող կողմի տվյալների եւ օտարերկրյա քաղաքացիների ժամանաման վայրի դիտավորյալ ոչ ճիշտ տեղեկություններ: Նշված ոչ ճիշտ տեղեկությունները կազմակերպված խմբի անդամների կողմից փոխանցվել են ՆԳՆ տարածքային մարմին՝ միգրացիոն հաշվառման համար:

Մոսկովյան մարզի տարածքում օտարերկրյա քաղաքացիներին միգրացիոն հաշվառման կանգնեցնելու համար կեղծված փաստաթղթերը փոխանցվել են կազմակերպված խմբի մեջ մտնող ոստիկաններին, ովքեր իրականացրել են օտարերկրյա քաղաքացիների միգրացիոն հաշվառումը` օտարերկրյա քաղաքացու, ընդունող կողմի, օտարերկրյա քաղաքացու գտնվելու վայրի մասին տեղեկատվություն մուտքագրելով «Տարածք» տվյալների բազայում, եւ տրամադրել են ժամանման մասին ծանուցումների կտրոն, ինչպես նաեւ միգրացիոն քարտերի ձեւաթղթեր:

Այսպես, 2019թ․ մարտից հունիս ընկած ժամանակահատվածում խմբի անդամները ավելի քան 7,5 հազար օտարերկրյա քաղաքացիների համար անօրինական բնակություն են կազմակերպել Մոսկվայի եւ Մոսկովյան մարզի տարածքում:

Քրեական գործն ուղարկվել է Մոսկովյան մարզի Վիդնովսկի քաղաքային դատարան՝ ըստ էության հետաքննելու համար: Վեց մեղադրյալների մասով որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, երկուսը գտնվում են տնային կալանքի տակ, մեկը՝ չհեռանալու եւ պատշաճ վարքագիծի մասին ստորագրություն է տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ը հայտարարել է պանդեմիայի ֆոնին կազմակերպված հանցավորության «ծաղկման» մասին
Խարկովում ապօրինի զենք պահելու համար ձերբակալվել են «օրենքով գողի» հետ կապ ունեցող երեք ադրբեջանցիների
Ձերբակալվածներից երկուսը ժամանել են Ուկրաինա՝ հաստատելու համար ամենահեղինակավոր «օրենքով գողերից» մեկի հանցավոր ազդեցությունը․․․
Ֆրանսիայում ուսանողուհին պայմանական ազատազրկման է դատապարտվել` ուսուցչի սպանությանը կողմ արտահայտվելու համար
Աղջիկը մեղավոր է ճանաչվել «ահաբեկչությունն արդարացնելու» համար...
Վրաստանի բանկի Զուգդիդիի մասնաճյուղում պատանդներ վերցրած տղամարդը հանձնվել է ոստիկանությանը
Ավարտվել է Վրաստանի բանկի Զուգդիդի քաղաքի մասնաճյուղից պատանդներին ազատելու հատուկ գործողությունը․․․
Նախկին մոսկվայաբնակը գլխատել է ֆրանսերենի ուսուցչին Charlie Hebdo-ից Մուհամեդի ծաղրանկարի պատճառով
Ինչպես ենթադրում են հետաքննիչները, հանցագործը ցանկացել է պատժել 47-ամյա մանկավարժին, որ վերջինս համարձակվել էր ցույց տալ իր աշակերտներին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը…
Ռուսական Բոռ քաղաքում անհայտ անձը կրակ է արձակել ավտոբուսի կանգառում. կան զոհեր
Ամենաշատ