News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոսովոն մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բարձրագույն պարգեւ շնորհել՝ տնտեսական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համաձայնության հասնելու հարցում Կոսովոյին եւ Սերբիային օգնելու համար:

Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին նամակով Թրամփին հայտնել է, որ նա կստանա Ազատության շքանշան, հաղորդում է Reuters-ը:

Թրամփի երկու օգնականներ՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը եւ Կոսովո-Սերբիա բանակցություններում ԱՄՆ բանագնաց Ռիչարդ Գրենելը, կպարգեւատրվեն Ծառայությունների համար նախագահական մեդալով:

Այս ամսվա սկզբին ձեռք բերված համաձայնության շրջանակներում Կոսովոն եւ Սերբիան պայմանավորվել են աշխատել տնտեսական կապերի վրա:

Թրամփին ուղղված իր նամակում, որում «խորին երախտագիտություն է հայտնվում համաձայնագրի կնքման հարցում նրա անձնական ներդրման համար», Տաչին ԱՄՆ նախագահին հրավիրում է այցելել Կոսովո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ