News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանը զորավարժություններ է անցկացնում Թայվանի նեղուցի մոտ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ժեն Գոցյանը, փոխանցում է Reuters-ը։

«Սրանք ողջամիտ եւ անհրաժեշտ գործողություններ են՝ ուղղված Թայվանի նեղուցում ընթացիկ իրավիճակին եւ ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը»,- ասել է նա։

Գոցյանը հավելել է, որ Թայվանը Չինաստանի ներքին գործն է, որը չի հանդուրժում օտարերկրյա միջամտությունը։ Նրա խոսքով՝ «Չինաստանի վրա վերահսկողության համար Թայվանի օգտագործման» փորձերը կամ «ինքնակատարելագործման նպատակով օտարերկրացիների վրա հենվելը» ցանկալին իրականի տեղ ներկայացնել է։ «Նրանք, ովքեր կրակի հետ են խաղում, կայրվեն»,- ասել է նա։

Չինաստանի հայտարարությունը կատարվել է ԱՄՆ էկոնոմիկայի փոխնախարար Քիթ Քրաչի Թայվան այցի օրը։ Նա պետք է հանդիպի երկրի նախագահ Ցայ Ին-վենի հետ, իսկ շաբաթ այցելի հանգուցյալ նախագահ Լի Թեն-հուեյի հիշատակի արարողությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ