News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի ֆինանսների նախարարները եւ կենտրոնական բանկերի ղեկավարները պայմանավորվել են իրենց ջանքերը կրկնապատկել, որ տարածաշրջանին օգնեն նոր կորոնավիրուսից հետո տնտեսապես ոտքի կանգնել՝ խոստանալով պաշտպանել բազմակողմ առեւտուրը եւ ներդրումային համակարգը, փոխանցում է Reuters-ը։

«Չինաստանը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան հանձնառու են խորացնելու մեր համագործակցությունը եւ միմյանց հետ, ինչպես նաեւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ փոխգործակցությունը՝ տարածաշրջանում արագ տնտեսական վերականգնման ուղղությամբ աշխատելու համար»,- նշված է համատեղ հայտարարության մեջ։

«Ապագա անորոշությունների հանդեպ զգոնությունը պահպանելով՝ մենք հաստատում ենք բաց եւ առեւտրի ու ներդրումների բազմակողմ համակարգի կանոնների վրա հիմնված աջակցությանն կարեւորությունը»,- հայտարարել են նրանք։

Ընդգծելով շուկայական լիկվիդայնության նվազման ռիսկերի կապակցությամբ մտավախությունները՝ Ճապոնիան եւ Մալայկզիան արժութային սվոպի մասին երկկողմ համաձայնագիր են ստորագրել, որն իշխանություններին թույլ է տալիս փոխանակել մինչեւ 3 մլրդ դոլար գումարի արժույթ։

Ֆինանսական առաջնորդները նաեւ խոստացել են օգնել Չիանգմայսկյան նախաձեռնության (CMIM) բազմակողմության, արժութային սվոպների վերաբերյալ բազմակողմ համաձայնագրերի ցանցի ընդլայնմանը, որոնք չափազանց կարեւոր են համարվում տարածաշրջանի ֆինանսական անվտանգության համակարգի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ