News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արեւմտյան Գերմանիայում առնվազն 29 ոստիկան է հեռացվել ծառայությունից` իրենց անձնական բջջային հեռախոսներով նացիստների նախկին առաջնորդ Ադոլֆ Հիտլերի լուսանկարներով եւ գազի խցիկներում փախստականների լուսանկարներով փոխանակման մեղադրանքով:

Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում ինչպես տղամարդ, այնպես էլ կին ոստիկան է կապված 2013-2015 թվականներին ստեղծված առնվազն հինգ WhatsApp չաթ խմբերի հետ, որոնք 126 նեոնացիստական ​​պատկեր եւ սվաստիկա են պարունակում, հայտնում է Deutsche Welle-ն:

«Սա խայտառակություն է ոստիկանության համար»,- հայտարարել է դաշնային հողի ներքին գործերի նախարար Հերբերտ Ռոյլը: «Սա ատելության տարածման ամենավատ եւ զզվելի ձեւն է»: «Աջ ծայրահեղականներն ու նեոնացիստները տեղ չունեն ոստիկանությունում,- շարունակել է նա:- Սկզբում ես չէի ուզում հավատալ, որ նման բան իսկապես գոյություն ունի»:

Աշխատանքից ազատված 29 սպաներից 25-ն աշխատում էր Էսսենում` շուրջ 583.000 բնակչություն ունեցող քաղաքում: Որոշ սպաներ կարող են մեղադրվել նացիստական ​​քարոզչության տարածման եւ ատելության սերմանման համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ