News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավստրալիական Qantas ավիաընկերության «դեպի ոչ մի տեղ» չվերթի տոմսերը սպառվել են 10 րոպեում: Ավիաընկերությունը գործարկել է յոթժամյա գեղատեսիլ թռիչքը «դեպի ոչ մի տեղ», որը մեկնում եւ վայրէջք է կատարում նույն օդանավակայանում` կորոնավիրուսի համավարակի ընթացքում միջպետական ​​ուղեւորությունների սահմանափակումների ֆոնին:

Արտասովոր թռիչքը պատրաստվում է մեկնել Սիդնեյից հոկտեմբերի 10-ին եւ վերադառնալ նույն օրը` գեղատեսիլ տեսարաններ խոստանալով ուղեւորներին:

Qantas-ի խոսնակը Reuters-ին հայտնել է, որ գնորդներն արագորեն ձեռք են բերել 134 տոմսը, որոնց գինը 575-765 դոլար է:

«Սա, հավանաբար, Qantas-ի պատմության մեջ ամենաարագ վաճառվող թռիչքն է»,- հավելել է ընկերության ներկայացուցիչը: «Մարդիկ ակնհայտորեն ճանապարհորդության եւ թռիչքների պակաս ունեն: Եթե ​​պահանջարկ լինի, մենք անպայման կքննարկենք այս գեղատեսիլ թռիչքների ավելի մեծ թվի հնարավորությունը, մինչ սպասում ենք սահմանների բացմանը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ