News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Իշխանությունները հայտարարում են, թե խթանում են տեղական արտադրությանը, ես կխնդրեի, որ մեր պաշտոնյաները նման սխալ հայյտարարություն չանեն, նրանք խթանում են ոչ թե տեղական արտադրությունը, այլ տեղական կարը, քանի որ ցանկացած տեղական արտադրության դեպքում կտորը, աքսեսուարները, կոշիկի տակացուն, սոսինցը, կոշին, բոլորը ներկրվում է Թուրքիայից եւ  Չինաստանից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Կառավարության դիմաց նշեց բողոքի ակցիա իրականացնողներից մեկը: Նշենք, ո հագուստի եւ կոշիկի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսավարողները բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։

Ակցիայի մասնկիցը նշեց, որ մարզերի քաղաքներում նույնպես բողոքի ակցիաներ են լինելու: «Գնորդը պետք է հասկանա, որ սա առաջին հերթին իրենց վրա է ազդելու, հետո նոր՝ մեր: Մենք ոնց մաքսազերծենք, այդպես թանկ էլ վաճառելու ենք: ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը օրինակ բերեց, որ 13 դոլարոց կոստյումը վաճառվում է 25 հազար դրամ: Ես իրեն կխնդրեի թեկուզ իմ ուղեկցությամբ, թող մնի Սուրմալու, մտնի «Առինջ մոլ» ու տեսնի, թե արդյոք 13 դոլարանոց կոստյումը վաճառվում է 50 դոլարով, թե ոչ: Նման ապատեղեկատվություն թող չանեն»,-ասաց նա:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ դեռ չեն որոշել, թե ինչ են անելու. «Կարող է քայլերթ անենք, կարող է երթով մտնենք շուկաներ, կորոշենք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Ամենաշատ