News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 31
USD
493.6
EUR
576.08
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հոլանդական բիոտեխնիկական Loop ընկերությունը կենսաքայքայվող դագաղ է ներկայացրել, որը պատրաստվել է սնկերից, մանրէներից եւ բույսերի արմատներից: «Կենդանի բոժոժ» կոչվող դագաղը նախատեսված է մարմնի քայքայումն արագացնելու, ինչպես նաեւ թաղման վայրի շուրջ հողը հարստացնելու համար, փոխանցում է Popmech-ը:

«Սովորաբար մենք` մարդիկ, ինչ-որ բան ենք վերցնում բնությունից, սպանում եւ դրանից իրեր ենք պատրաստում,- ասում է Loop-ի հիմնադիր Բոբ Հենդրիքսը:- Ուստի  ես մտածեցի` իսկ ի՞նչ, եթե մենք` մարդիկ, սկսենք կենդանի նյութեր օգտագործել: Մենք ոչ միայն պակաս մակաբույծ կլինենք, այլ նաեւ կարող ենք սկսել ուսումնասիրել նյութերի այլ հատկությունները, ինչպիսիք են կենդանի լուսավորությունը, ինքնավերականգնվող պատերը եւ նման այլ բաներ»:

«Կենդանի բոժոժի» գաղափարը ծագել է սնկային միցելիումի` սնկի թելանման վեգետատիվ մասի շնորհիվ: «Միցելիումը բնական ռեսուրսների ամենամեծ վերամշակողն է,- ասել է Հենդրիքսը:- Այն մեռած օրգանական նյութեր է գտնում եւ վերածում առանցքային սննդանյութերի»:

«Կենդանի բոժոժը», որը մշակվել է Դելֆտի տեխնոլոգիական համալսարանի եւ Naturalis կենսաբազմազանության կենտրոնի հետ համատեղ, պատրաստվում է բույսերի արմատներով եւ տարբեր միկրոօրգանիզմներով լցոնված մամուռներից: Այն արդեն կարելի է գնել Նիդեռլանդներում եւ օգտագործվել է Հաագայում թաղման համար:

Դագաղի փորձարկումները ցույց են տվել, որ այն քայքայվում է հողում 30-45 օրվա ընթացքում, իսկ մարմինները պարարտանյութ են դառնում երեք տարի անց: Սնկերը նաեւ հեռացնում են աղտոտիչ նյութերը հողից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել