News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թագավորական անշարժ գույքի արժեքն Անգլիայում անկում է ապրել` COVID-19-ի համավարակի պատճառով վարձակալության եկամուտների անկման ֆոնին:

Crown Estate-ը հայտարարել է, որ պորտֆելի արժեքը, որը ներառում է Սենթ Զեյմս լոնդոնյան նստավայրը, ամբողջ հանրապետության առեւտրի կենտրոնները եւ զբոսայգիները եւ ծովի հատակի իրավունքները Բրիտանական կղզիների մոտ, ընկել է 1.2 տոկոսով եւ կազմել 17.4 միլիարդ դոլար:

«Դա հիմնականում պայմանավորված է տարածաշրջանային պորտֆելում 715 միլիոն ԱՄՆ դոլարի վերագնահատման կորստով, ինչն արտացոլում է բարդ իրավիճակը մանրածախ առեւտրի շուկայում»,- ասել է Crown Estate-ը:

Ընկերությունը հայտնել է 2019/2020 ֆինանսական տարում ընդհանուր մոտ 447 միլիոն ԱՄՆ դոլար մաքուր եկամուտների մասին` 0.4 տոկոսով ավել, քան նախորդ տարի էր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ