News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 31
USD
493.6
EUR
576.08
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանին վարկ կտրամադրի Մեղրիում Իրանի սահմանին նոր մաքսակետ կառուցելու համար, սակայն այն կապված չի լինելու Ազատ տնտեսական գոտու հետ։ Այս մասին սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովի նիստում «2020 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրված Մեղրիում հսկիչ անցակետի համար վարկի տրամադրման մասին» համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ՎԶԵԲ վարկը կկազմի 10,6 մլն եվրո։

Նախատեսվում է, որ մաքսատան մակերեսը կմեծանա 6,5-ից մինչեւ 8,6 հա։ Թողունակությունը կմեծանա օրական 300-ից մինչեւ 900 մեքենա։ Նախատեսվում է նաեւ, որ շինարարությունը կավարտվի 2023 թվականին։ Դրանից բացի, ներդրվելու են միջազգային մակարդակի վերահսկման մեխանիզմներ։

Հովհաննիսյանի խոսքով՝ հսկիչ անցակետի կառուցումից հետո այն փաստացի կվերածվի լիարժեք գործող մաքսային մարմնի, որտեղ հնարավոր կլինի արդյունավետորեն պայքարել մաքսանենգության դեմ։ Վարկը տրվելու է 15 տարի ժամկետով (եռամյա արտոնությամբ), լողացող տոկոսադրույքով՝ 6-ամսյա Euribor +1 տոկոս։

Դրանից բացի, մաքսատանը տեղադրվելու են նորագույն սարքեր՝ ապրանքների լաբորատոր անալիզի համար, սքաներներ բեռների, այդ թվում՝ ուղեւորների ձեռքի ուղեբեռի զննման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շատ կարեւոր պարզաբանում. Այդ նախագիծը դրամական միջոցներին չի վերաբերում. Բաբկեն Թունյան
Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները…
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն շարունակում է էժանանալ
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները…
«Ժողովուրդ». Լավ լուր. Հայաստանի տնտեսությունը սկսել է շնչել
Այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, 9.4 տոկոսով աճել են շինարարության ծավալները, իսկ առեւտրի շրջանառությունը՝ 5.2 տոկոսով...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս. ՊԵԿ-ի մոդելները գրավել են ՀԲ ուշադրությունը
Միքայել Փաշայանը ներկայացրել է հավաքագրվող տվյալների վերլուծության և մեքենայացված ուսուցման բաղադրիչների կիրառմամբ ստացված արդյունքների...
Սուպերմարկետներին կոչ եմ անում հայրենական արտադրողներին հատկացնել ապրանքների ցուցադրման լավագույն վայրերը. Ս. Պարսյան
Վերջին տարիների ընթացքում սուպերմարկետների ցանցերը մեծ իշխանություն են ստացել մանրածախ առևտրի նկատմամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ