News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 20
USD
492.4
EUR
578.91
RUB
6.34
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության 2020թ. հուլիսի 10-ի N 1212-Ն որոշմամբ հաստատվել է 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ): Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

նա, մասնավորապես, նշել է. «2023թ.-ին ավարտվում է նաեւ ՀՀ կառավարության ծրագրի ժամկետը, որի 4.2-րդ բաժինը վերաբերում է սոցիալական պաշտպանության ոլորտին:

Պետական այս երկու հիմնական ծրագրերի բովանդակային համադրմամբ առանձնացրել ենք ուշագրավ փաստեր, որոնք վերաբերում են սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված իշխանության ականջահաճո խոստումների փաստացի ձախողումներին: Մասնավորապես.

1. Հաջորդ երեք տարիներին պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտի համար նախատեսված միջոցները գրեթե չեն աճելու, տարեկան աճը աննշան՝ շուրջ 1,5 տոկոս: Ավելին, այս միջոցների հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ նվազելու է տարեկան 0,5 տոկոսային կետով՝ չնայած խորացող սոցիալական խնդիրներին:

Ընդհանուր առմամբ ակնհայտ է՝ սոցիալական պաշտպանության ոլորտի պետական ֆինանսավորման միջնաժամկետ փոփոխությունները համարժեք չեն տրված խոստումներին եւ չեն կարող ապահովել դրանց գոնե նվազագույն կատարումը:

2. ՀՀ կառավարության ծրագրով նպատակադրված է նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացում, սակայն ՄԺԾԾ-ով մինչեւ 2023թ. նվազագույն աշխատավարձի չափի բարձրացում նախատեսված չի: Վարձու աշխատողների շուրջ քառորդ մասն էլ շարունակում է աղքատ մնալ: Իսկ պետական բարձրաստիճանների իրական վարձատրությունն արդեն կրկնապատկվել է եւ առնվազն այդ չափով շարունակելու է պահպանվել:

3. «Նպաստից դեպի աշխատանք» հիմնական նպատակադրման ներքո կառավարությունը խոստացել է՝

- մինչեւ 2023թ. վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը,

- բարձրացնել զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականությունը, ներդնել նոր ծրագրեր:

Նախ՝ անապահովության նպաստների չափերը չեն ավելացել 2018-2020թթ. եւ չեն ավելանալու նաեւ 2021-2023թթ.: Պետական բյուջեից անապահովության նպաստներին հատկացվող միջոցները 2021-2023թթ. նույնպես մնալու են անփոփոխ՝ պահպանելով 2020թ. ցուցանիշը: Իսկ նպաստի ամսական միջին չափը շուրջ 31000 դրամ է, որը կրկնակի ցածր է նույնիսկ մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի ամսական արժեքից: Պաշտոնական վիճակագրության վերջին ցուցանիշների համաձայն՝ 2018թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է ընդամենը 2,2 տոկոսային կետով՝ կազմելով 23,5 տոկոս: Իսկ 2017թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 3,7 տոկոսային կետով, որն էապես գերազանցել է 2018թ. ցուցանիշը:

Մյուս կողմից, զբաղվածության պետական աջակցության ծրագրերի համար 2021-2023թթ. նախատեսվում է տարեկան հատկացնել շուրջ 2 միլիարդ դրամ, որը 14,3 տոկոսով կրճատվելու է 2020թ. համեմատ:

Իսկ 2019թ. դեկտեմբերի 5-ին հաստատված «Աշխատի՛ր, Հայաստան» ռազմավարությամբ կառավարությունը թիրախավորել էր զբաղվածության պետական ծրագրերին հատկացվող միջոցների տարեկան աճ՝ առնվազն 5 տոկոսով: 2018թ. հետո զբաղվածության պետական աջակցության որեւէ նոր ծրագիր չի ներդրվել, այն նախատեսված չի նաեւ 2021-2023թթ.: Ընդ որում, այս ծրագրերն ապաշնորհ պետական կառավարման հետեւանքով 2018թ. թերակատարվել են աննախադեպ չափով՝ շուրջ 75 տոկոսով, իսկ 2019թ.՝ շուրջ 50 տոկոսով:

4. Կառավարությունն իր ծրագրով խոստացել է պարբերաբար բարձրացնել պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով գնաճի նկատմամբ միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ:

Իրականում միջին ամսական կենսաթոշակների չափերը միջինը 30-40 տոկոսով ցածր են մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի ամսական արժեքից: Չնայած սպասվող գնաճին (հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գծով)՝ միջին ամսական կենսաթոշակների չափերը 2021-2023թթ. չեն ավելանալու:

Կենսաթոշակային ապահովության ոլորտի հիմնական ցուցանիշները պահպանելու են 2020թ. արժեքները, մասնավորապես`

- աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 18000 դրամ,

- աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` մինչեւ 10 տարվա ստաժի համար` 950 դրամ, իսկ 10 տարուց ավելի ստաժի համար` 500 դրամ,

- զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը՝ 1600 դրամ,

- նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26500 եւ այլն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն թանկացել են
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում. ՏՄՊՊՀ
Տեղեկացնում եմ նաև, որ իրականացվում է ամենօրյա խիստ վերահսկողություն ինչպես մեծածախ շուկաներում, այնպես էլ մանրածախ առևտրի կետերում...
Առաջարկվում է արգելել Հայաստանի Հանրապետություն մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը. Էկոնոմիկայի փոխնախարար
Կառավարությունը և Էկոնոմիկայի նախարարությունը իր ամբողջ գործիքակազմով կսատարեն ...
Հայաստանում 1000 խոշոր հարկատուներն 9 ամսում պետբյուջե են վճարել ավելի քան 721 մլրդ դրամ. առաջատարը «Գրանդ տոբակոն» է
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 592 մլրդ 608 մլն, իսկ մաքսային մարմին…
«Ժողովուրդ». Ի վերջո ինչու են բարձրացել ծաղիկների գները․ ծաղկավաճառները զգուշացվել են
Իրենք՝ ծաղկավաճառները, մեզ հետ զրույցում արդարացան՝ նշելով, որ մեղավոր չեն, արդեն մի քանի օր է...
Դոլարի փոխարժեքը հատեց 492 դրամի սահմանը. Եվրոն եւս թանկացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Ամենաշատ