News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 21
USD
493.33
EUR
582.43
RUB
6.33
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական հանդիպումը: Հանդիպմանն ինչպես անձամբ, այնպես էլ տեսակապի միջոցով մասնակցել են մի շարք դեսպաններ և միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարներ:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակն ու դրա սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված Կառավարության միջոցառումները: Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի զարգացման գործընկերներին այս դժվար ժամանակաշրջանում Հայաստանին աջակցելու համար՝ կարևորելով համագործակցության խորացումը բոլոր գործընկերների հետ:

Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը: Ելույթները վերաբերում էին Կորոնավիրուսային համաճարակի տնտեսական ազդեցության գնահատականներին, ԿՈՎԻԴ-19-ի ռիսկերին, ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլանին:

Քննարկումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Կառավարության ձեռնարկած միջոցառումներին, կորոնավիրուսի հավանական երկրորդ ալիքին դիմակայման պատրաստվածությանը, առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, ռազմավարությունների մշակման ընթացքին:

Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը կարևորել են նման ձևաչափով քննարկումները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ մտքերի փոխանակման տեսանկյունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Պարսից ծոցի տարածաշրջանը ապակայունացման վտանգավոր միտումների ազդեցության տակ է գտնվում
ՄԱԿ-ի ԱԽ-ը կհամաձայնեցնի եւ կհրապարակի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ԼՂ հարցով բանակցությունները վերսկսելու կոչով տեքստը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել են Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները...
ԱՄՆ-ում շարունակում են համարել, որ Իրանին զենք մատակարարելու ՄԱԿ-ի էմբարգոն դեռեւս գործում է
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդն օգոստոսի 15-ին մերժել է Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն երկարաձգելու մասին Միացյալ Նահանգների բանաձեւը…
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ցավում է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերն անտեսում են հրադադարի կոչերը
Գլխավոր քարտուղարը հիշատակում է հոկտեմբերի 18-ին արված վերջին հայտարարությունը հրադադարի մասին եւ ակնկալում, որ երկու կողմերը լիովին կկատարեն իրենց պարտավորությունները…
Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, հետեւաբար անջատվելու համար պետք է նախ եւ առաջ միացած լիներ. Շարմազանով
Արցախը հռչակել է իր անկախությունը ՝օգտվելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքից, որն ի դեպ ՄԱԿ-ի նպատակներից է…
Իրանը հայտարարել է իր գործընկերների հետ զենքի առեւտուր սկսելու պատրաստակամության մասին
«Իրանը շատ ընկերներ, առեւտրային գործընկերներ եւ զենքի հուսալի տեղական արդյունաբերություն ունի, որը համապատասխանում է արտաքին ագրեսիայից պաշտպանական պահանջներին...
Ամենաշատ