News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 30
USD
493.15
EUR
578.32
RUB
6.21
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 11, մարմնական վնասվածք հասցնելու եւ անձնական ունեցվածքի գողության` 9-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության, փաստաթղթի կեղծիքի եւ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3-ական, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, բնակարանային գողության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու եւ անհետաձգելի միջամտության որոշման պահանջները խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի եւ ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մասիսում փլուզվել է մեկհարկանի շինության տանիքը․ կան տուժածներ․ ԱԻՆ
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ…
Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի. Դատախազություն
Սյունիքի մարզի դատախազի հանձնարարությամբ ձերբակալվել են նշված ավտոմեքենայի սեփականատերը, վարորդը եւ ուղեւորը, ինչից հետո՝ 2020թ. հոկտեմբերի 29-ին նրանց…
Սաուդյան Արաբիայում հարձակվել են Ջիդայում Ֆրանսիայի հյուպատոսության անվտանգութան աշխատակցի վրա
Պահակը թեթեւ վնասվածքներ է ստացել...
Նիսում հարձակման հետեւանքով կին է գլխատվել
«Հարձակվողն օգտագործել է այն նույն մեթոդը, ինչ եւ ահաբեկիչը Կոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում...
Նիսում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա. 2 մարդ է սպանվել
Մեքսիկայում 59 անհայտ կորածների դիերի գերեզմանոցներ են հայտնաբերվել
2020 թվականի հունվարի դրությամբ Մեքսիկայում ավելի քան 61.000 անհայտ կորած մարդ է գրանցվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ