News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 29
USD
493.15
EUR
578.32
RUB
6.21
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարծում էր, որ փոքր բիզնեսի համար մեկ կիլոգրամ հագուստի մաքսազերծումը համարժեք է 2 դոլարին, բայց վարչապետ դառնալուց հետո մաքսազերծումը դարձրեց 4 դոլար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18–ին, կառավարության շենքի դիմաց հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող առևտրականների բողոքի ակցիայի ժամանակ ասաց մասնակիցներից մեկը։

«Այն ժամանակ Նիկոլը վարչապետ չէր, պատգամավոր էր։ Եկավ, հարգեց, լսեց ԱԺ–ի դիմաց իրականացրած մեր բողոքը։ Մենք այն ժամանակ որոշել էինք, որ 2.5 դոլարն է մի կիլոյի համար համարժեք, նա ասաց, որ իր հաշվարկներով ճիշտը 2 դոլարն է, այսինքն՝ մենք դեռ մի բան էլ ավել էինք վճարում։ Հենց դարձավ վարչապետ, կիլոն սարքեց 4 դոլար»,- ասաց նա։

Ակցիայի մասնակիցները համաձայն չեն կառավարության այն պատճառաբանությանը, թե թանկացումը օրենքի պահանջ է, և իրենք չենք կարող ոչնինչ անել։

«Օրենքը միշտ չէ, որ ճիշտ է։ Օրենք գրողը մարդ է։ Եթե օրենքը նեղություն է պատճառում քաղաքացուն, փոխեք օրենքը։ էլ ինչի՞ եք դուք ընտրվել։ Ինչի՞ համար է օրենսդիր ու գործադիր իշխանությունը։ Օրենքը պատվիրան չէ, ոչ չփոխես։ Հարգելիս, օրենքը քաղաքացուն պաշտպանելու համար է։ Հեղափոխությունը եղել է, որովհետև նախկին օրենքներով քաղաքացիներին նեղացնում էին։

Ով գալիս է իշխանության, փոքր ու միջին բիզնեսին է կպնում։ Թողեք փոքրը շնչի, որ մեծանա։ Մենք չենք տեսնում փոքր ու միջին բիզնեսին օգնող իշխանություն»,– ասաց ակցիայի մասնակիցը։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս. ՊԵԿ-ի մոդելները գրավել են ՀԲ ուշադրությունը
Միքայել Փաշայանը ներկայացրել է հավաքագրվող տվյալների վերլուծության և մեքենայացված ուսուցման բաղադրիչների կիրառմամբ ստացված արդյունքների...
Սուպերմարկետներին կոչ եմ անում հայրենական արտադրողներին հատկացնել ապրանքների ցուցադրման լավագույն վայրերը. Ս. Պարսյան
Վերջին տարիների ընթացքում սուպերմարկետների ցանցերը մեծ իշխանություն են ստացել մանրածախ առևտրի նկատմամբ...
Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա ՊԵԿ նախագահի հետ եւ նա մի զարմանալի տեղեկություն հայտնեց. վարչապետ
Արդյունքում՝ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում…
Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն եւս էժանացել է շուրջ 3,5 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները...
ՊԵԿ-ը ներկայացրել է Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները
Ըստ օրենքի, նվիրատվությունը պետք է կատարվի 5 գերատեսչություններից որևէ մեկին` պաշտպանության, արտակարգ իրավիճակների…