News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 29
USD
493.15
EUR
578.32
RUB
6.21
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Այսօր Արդշինբանկում կայացավ Բանկի Նախաորակավորման ծրագրի մասնակիցների ավարտական հավաստագրերի շնորհման հանդիսավոր արարողությունը: Այս ծրագրի բոլոր մասնակիցները բարեհաջող կերպով անցել են իրենց ուսուցումը մասնաճյուղերում, ուսուցման ավարտին գնահատվել են դրական և արդյունքում բոլոր 15 մասնակիցներին ներկայացվել է Արդշինբանկում աշխատանքի առաջարկ։

Արդշինբանկը մեկնարկել է Նախաորակավորման ծրագիր 2016թ-ից` նպատակ ունենալով նպաստել երիտասարդ մասնագետների առաջխաղացմանը և պատրաստել բանկային ոլորտում մրցունակ և բարձրակարգ մասնագետներ: Ծրագիրն ավարտած ավելի քան 200 մասնակիցներ համալրել են Արդշինբանկի տարբեր ստորաբաժանումների թափուր հաստիքները:

«Մենք ողջունում և խրախուսում ենք բոլոր երիտասարդներին, ովքեր ցանկություն են հայտնում մասնակցել Բանկի Նախաորակավորման ծրագրին և ծանոթանալ բանկային գործընթացներին, ստանալ գործնական գիտելիքներ և միանալ Արդշինբանկի թիմին: Լինելով Հայաստանի խոշորագույն բանկերից և գործատուներից մեկը, համավարակի արդյունքում ստեղծված տնտեսական այս իրավիճակում, մենք այսպիսով նպաստում ենք երիտասարդության զբաղվածության խնդիրների լուծման և մրցունակ կադրերի պատրաստման գործին:»,- նշեց Գործառնական տնօրեն Հարություն Իսպիրյանը:

Այսօր Բանկում մեկնարկել են Նախաորակավորման ծրագրեր Արարատ, Ախուրյան, Դիլիջան, Եղվարդ, Մարտունի, Սիսիան, Վեդի, Տաշիր և Քաշաթաղ մասնաճյուղերում:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայբիզնեսբանկի» «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ նախաձեռնության առաջին ցուցանիշները՝ աջակցության եւ բարձր վստահության մասին
Հիշեցնենք, որ ներդնելով «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ժամկետային ավանդ՝ հաճախորդներն աջակցում են նաև մեր Հայրենիքին, քանի որ ներդրված ավանդի գումարի...
Սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ արձանագրվել է տնտեսական ակտիվության 7.5% նվազում. ԿԲ
Ստեղծված իրավիճակում Կառավարությունը նախանշում է զգալի ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականության իրականացում...
Սեպտեմբերին գրանցվել է 0,2 տոկոս գնանկում. արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում. ԿԲ
Միեւնույն ժամանակ, ապրանքահումքային շուկաներում պահպանվում է թույլ գնաճային միջավայր...
ՀՀ ԿԲ. դրամի փոխարժեքի տատանման հետ կապված ինտերվենցիա իրականացնելու անհրաժեշտություն չկա
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 4.25 տոկոս. ԿԲ
Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը...
Բանկիրը նախազգուշացրել է «տնտեսական համավարակի» վտանգի մասին COVID-19-ի պատճառով
«Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մեր առողջությանը հարվածած համավարակի նկատմամբ հաղթանակը մեզ մեկ այլ` տնտեսական համավարակ արժենա...