News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 26
USD
494.01
EUR
585.25
RUB
6.47
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


«Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Սեդա Ասատրյանի հարազատները մեղադրում են բժշկական անձնակազմին։

«Մարդը ողջ-առողջ իր ոտքով եկել է, ես համարում եմ, որ էս մարդուն սպանել են»,- լրագրողների հետ զրույցում ասաց մահացած  ծննդկանի եղբայրը՝ Սևակ Ասատրյանը։

Ըստ մահացածի հարազատների՝ Սեդան հղիության ընթացքում բարդացումներ չի ունեցել, գտնվում էր հղիության 41-րդ շաբաթում, երեկ՝ սեպտեբերի 17-ին բժիշկն անձամբ է Սեդային կանչել հիվանդանոց, որպեսզի  միջամտություն կատարավի։ Սեդային հակացուցված է եղել հակաբիոտիկ, ինչի մասին տեղակ է եղել իր բժիշկը։

«Երեկ ժամը 1-ից շուտ իրեն բերել ենք, արհեստական ցավեր են տվել, հա ձգձգվեց,  դառավ գիշերվա կես, էն որ արդեն լուսադեմի մոտերքն էր, հա զանգում էինք՝ ասում էին՝ էսա կիջնենք ու էդպես ձգձում էին և էդ ընթացքում անվտանգության  աշխատակիցներն են շատանում, մենք զգացինք, որ իրենք ստրախովկա են  անում։ Զանգեցինք, բժշկին հարցրեցինք, թե ի՞նչ է եղել է, ոչ մի պատասխան, լավ է։ Հետո զանգում է Սեդայի ամուսնուն, ասում՝ երեխադ ծնվել է, բայց կնոջդ մոտ բարդություններ կան, ինքը ալերգիա ունե՞ր ինչ-որ դեղից, ասում է՝ դու իր բժիշկն ես, չգիտե՞ս, թղթերում գրած է, որ ալերգիա ունի անտիբիոտիկից, դու ինչո՞ւ ես սրսկել»,- պատմեզ  Սեդայի հարազատը՝ Հովհաննես Հարությունյանը։

Նրա խոսքով՝ բժշկական կենտրոնից ոստիկանությանը դեպքի մասին ժամանակին չեն ասել։

«Առավոտյան ժամը 5-ն անց ոստիկան է գալիս, միայն էդ ժամանակ թողնում են Սեդայի ամուսնուն և եղբորը բարձրանալ վերև, հետո մենք պարզում ենք, որ էդ ոստիկանը եկել է ոչ թե  մահը արձանագրելու, այլ զանգել են, ասել՝ էստեղ հարազատները կարող է բան անեն, եկեք, տեսեք ի՞նչ են անում։ Մենք մի քիչ առաջ ենք շտապ օգնությունը բաց թողել, որովհետև ասում ենք՝ ո՞ւր ես տանում, ասում են՝ տանում ենք ոստիկանություն արձանագրեն մահը, նոր տանենք էքսպերտիզայի։ Զանգեցի ոստիկանություն, ասացի՝ սենց-սենց բան է եղել, ինձ ասում են՝ պահեք, հանկարծ չթողեք շտապ օգնությունը գնա»,- ասաց Հովհաննեսը ու հավելեց, որ իր զանգից հետո են միայն  ոստիկանությունից եկել ու մահը արձանագրել։

Բժկական կենտրոնից հերքում են մահացած ծննդկանի հարազատների մեղադրանքները։  NEWS.am-ի հետ զրույցում մանկաբարձ-գինեկոլոգ, գլխավոր բժշկի տեղակալ Ռուսուդան Վարդանյանն ասաց, որ Սեդան մահացել է անաֆիլաքսիայից՝ բարդացած ալերգիկ ռեակցիայից։

«Սեդա Ասատրյանը ծննդաբերել է սեպտեմբերի 18-ին, ժամը 00։25-ին, մեկ կենդանի, իգական սեռի նորածին առանց ասֆիքսիայի՝ առողջ։ Մենք գիտեինք, որ կնոջ մոտ 2018թ․-ին արտարգանդային հղիության վիրահատությունից հետո ցեֆալոսպորինային խմբի հակաբիոտիկների նկատմամբ զարգացել է անաֆիլակտիկ շոկ, որը համակցվել է թոքի այտուցով, սրտի կանգով, երկարատև  միջոցառումների շնորհիվ էն ժամանակ կարողացել են բժիշկները հետ բերել նրան, իսկ քանի որ մենք ունեցել ենք երկարատև անջուր շրջան և մենք ըստ ցուցումների՝ ունեինք  անհրաժեշտություն ներարկել հակաբիոտիկներ՝ իմանալով, որ նա ցեֆալոսպորինային խմբի նկատմամբ ունեցել է նման պատասխան, ներարկել ենք մեկ այլ՝ պենիցիլային խմբի   հակաբիոտիկներ։ Ներարկումից անմիջապես հետո հիվանդի մոտ դիտվել է  վիճակի կտրուկ վատացում, որը գնահատավել է որպես անֆիլաքսիա, որը արտահայտված է շնչարգելությամբ, շնչահեղձությամբ, խեղդոցի զգացումով, հազով, վերջույթների ցիանոզով, այդ րոպեին զարկերակային ճնշումը եղել է 70/30 մմ․սնդ․ սյուն, պուլսը 125 զարկ, օրգանիզմի թթվածնով հագեցվածությունը 65 տոկոս։ Այդ պահին ախտորոշում է դրվել՝  վաղ հետծննդյան շրջան, վիճակ ժամկետային ծննդաբերությունից հետո, անաֆիլաքսիա, հարպտղաջրերով էմբոլիա, որը նույնպես կարող է ունենալ նման արտահայոտություններ։ Դա մանկաբարձական ամենալուրջ բարդությունն է»,- ասաց տիկին Վարդանյանը։

Ըստ բժշկուհու՝ անմիջապես կատարվել է հակաշոկային միջոցառումներ, սակայն  հիվանդը ծայրահեղ ծանր վիճակում էր։ Նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Ձեռնարկված բոլոր միջոցառումները դրական արդյունք չեն տվել, ժամը 05:40 կրկին արձանագրվել է սրտի կանգ: Արձանագրվել է ծննդկանի կենսաբանական մահ։

Ի պատասխան մահացած ծննդկանի հարազատների մեղադրանքների՝ մանկաբարձ-գինեկոլոգն ասաց, որ սխալմունք տեղի չի ունեցել։

«Այստեղ սխալմունքի որևէ փաստ չկա, բժշկական անձնակազմը քաջ տեղյակ է  եղել, որ Սեդան այդ խմբի հակաբիոտիկից ալերգիա ունի, և արվել է մեկ այլ խմբի հակաբիոտիկ, որը հակացուցված չէ այս պայմաններում, երբ արվում է ցուցումներով»,- նշեց նա։

 Իր հերթին Ռուսուդան Վարդանյանը նշում է, որ մահ արձանագրվելուց հետո ոստիկանությանը տեղեկացվել է։

«Թե ե՞րբ ոստիկանությունը կմոտենա, ի՞նչ ընթացակարգ կունենա՝ դա ոստիկանության իրավասության ներքո է, մենք արել ենք այն՝ ինչ մեզնից պահանջվում էր, տեղյակ ենք պահել ոստիկանությանը, Առողջապահության նախարարությանը։ Արագացնելու, տեղափոխելու որևէ գործողություն մեր կողմից չի իրականացվել։ Ամեն ինչ արվել է օրենքի սահմանում»,- ասաց նա։

Ծննդկանը ծննդաբերել է սեփական ուժերով։

«Շենգավիթ» ԲԿ–ում 30–ամյա ծննդկան է մահացել

Մանրամասները՝ տեսանյութում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ վանդալները պղծել են հին եգիպտական սկահակը Գերմանիայի ամենահայտնի թանգարաններից մեկում
Դեպքը տեղի է ունեցել հայտնի Թանգարանային կղզում, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում․․․
Հրդեհ եւ պայթյուն՝ Ազովի ծովում ռուսական տանկերի վրա. ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդել
Ներկայում վեց մարդ փրկվել է, չորս մարդ մնացել է նավում, երեք հոգի նավից դուրս են․․․
ԶԼՄ. Անհայտ անձինք սպառնացել են գլխատել ֆրանսիական քաղաքի քաղաքապետին
Նույնպիսի սպառնալիքներ են ուղղվել տեղի դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին․․․
Ալաբամայի բնակելի թաղամասերից մեկում ԱՄՆ ՌԾՈՒ-ի վարժական ինքնաթիռ է վթարի ենթարկվել. զոհվել է 2 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել Մոբիլ քաղաքի հարավ-արեւելքում` Ֆոլիի մոտակայքում...
Ավստրալիայում ավելի քան 40 մարդ է ձերբակալվել եւ 16 երեխա է փրկվել մանկապիղծներից
Ոստիկանությունն ընդհանուր 350 մեղադրանք է առաջադրել, որոնք կապված են երեխաների շահագործման նյութեր պահման կամ արտադրության հետ...
Հրդեհ է բռնկվել «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում. «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 11/1 հասցեում՝ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում գտնվող ծխահեռացման խողովակում...
Ամենաշատ