News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում, աշխարհի ամենաթանկ փողոցներից մեկում՝ Հինգերորդ պողոտայում, վաճառքի է հանվել Ռոկֆելլերների ընտանիքի բնակարանը: Դրա արժեքը գնահատվում է 11,5 միլիոն դոլար, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Bloomberg-ին:

812 շենքի բնակարանը պատկանել է ԱՄՆ փոխնախագահ Նելսոն Ռոկֆելլերին, ով պաշտոնավարել է անցյալ դարի 70-ականներին: Նելսոնը աշխարհի առաջին դոլարային միլիարդատեր Ջոն Ռոկֆելլերի թոռն է: Ընտանիքն այստեղ ապրել է մոտ 60 տարի:

371 քմ մակերեսով բնակարանը զբաղեցնում է ամբողջ 15-րդ հարկը եւ ունի չորս ննջասենյակ: Նելսոն Ռոկֆելլերը աստիճանավանդակի միջոցով այս բնակարանը միացրել է կողքի շենքում գտնվող իր մյուսի բնակարանի հետ: 1979թ. նրա մահից հետո բնակարանները կրկին բաժանել են: Այն անշարժ գույքը, որն այժմ վաճառվում է, պատկանել է նրա երկրորդ կնոջը, ապա 2017-ին փոխանցվել է նրանց որդուն:

Լոտը շուկա է մտնում, երբ Մանհեթենը արագորեն դատարկվում է, եւ մարդիկ համավարակի պատճառով գաղթում են Նյու Յորքից: Ըստ ռիելթորների, 2020թ․ օգոստոսին միայն մեկ գործարք է կնքվել՝ 10 միլիոն եւ ավելի դոլար արժողությամբ բնակարանների թաղամասում: Սակայն, ինչպես վաճառողն է ասում, պատմական տոհմային օբյեկտը շատ հետաքրքիր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ