News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 30
USD
493.15
EUR
578.32
RUB
6.21
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Առանց ազատագրված տարածքների հնարավոր չէ սեփական ուժերով Հայաստանի և Արցախի անվտանգությունը պատշաճ մակարդակի պահել։ Այս մասին երկրորդ նախագահի պաշտոնական յություբյան ալիքում   տեղադրված՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման թեմայով փորձագետների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք մի դիլեմայի առաջ ենք կանգնած, որը միշտ եղել է բանակցային գործընթացում։Եթե դու հայտարարում ես բանակցային գործընթացում՝ վերջ, սա Ղարաբաղի մաս է, եւ ընդհանրապես մենք այս թեման չենք քննարկում, դու ասում ես՝ էլ ի՞նչ բանակցել, բանակցելու թեմա չկա։ Բանակցությունները պետք է կանգնեն, եւ կողմերը պատրաստվեն պատերազմի։ Դա էլ է լուծում, բայց դա մեծ ռիսկայնություն ունի կողմերի համար, եւ այդպիսի որոշում կայացնելը դժվար է պետության ներկայացուցիչների համար։ Հիմա ես պաշտոնում չեմ, չեմ կարող ասել, հիմա ուրիշները կարող են ասել։ Տարբեր կուսակցություններ կարող են ասել, եւ ճիշտ են անում, որ ասում են, որովհետեւ իսկապես զգայուն թեմա է, եւ պետք է ատամներով պահել՝ հնարավորինս լավագույն լուծում ստանալու համար։ Բայց նայենք, ափսոս, որ այստեղ չկա քարտեզ։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ տարածքները. մեր անվտանգության ուղղակի անբաժանելի մասն են։

Երբ այն ժամանակ այդ գիծը գծվում էր, գծվում էր առաջին հերթին մեր անվտագությունն ապահովելու համար։ Այն ժամանակ չէր գծվում պապենական հողերի մասին, այն ժամանակ ակտուալն անվտանգությունն էր։ Հիմա նայեք՝ Հադրութի շրջանից, Հադրութի կետից մինչեւ Արաքսի կետը 28 կիլոմետր էր, հիմա պատկերացրեք այդ հարավային շրջանները վերադարձնում են Ադրբեջանինն։ 28 կմ-ը քանի՞ կմ է վերածվելու։ Ուղղակի պատկերացրեք քարտեզի վրա։ Այսպես պիտի գա, պտտվի, Լաչինի տակով՝ մինչեւ Մեղրի։ Քանի անգամ է մեծանում։ Պատկերացրեք Քելբաջարը։ Հիմա մի հատ Օմար է։ Մի կտոր լեռնաշղթա։ Հիմա պատկերացրեք՝ այդ Քելբաջարը հանկարծ վերադարձվում է, այդ մի կտորը փոխարինում է․ ի՞նչ երկարությամբ շփման գծով։ Ես նման հաշվարկ մոտավորապես իմ համար արել եմ։ Մոտավորապես 6-8 անգամ ավել շփման գիծ ես ունենում՝ շատ ավելի բարդ աշխարհագրակական ռելիեֆով։ Եվ նույն անվտանգությունը ապահովելու համար այդ նոր շփման գծով, բանակդ 3-4 անգամ պետք է մեծացնես։ Գոնե նվազագույն խտությունը զինվորների եւ հրետանու եւ մյուս խոշոր զենքերի, գոնե նվազագույն քանակություն ապահովելու համար, անգամներով։

Սա ոչ թե բարդ կամ դժվար է, սա անհնար է։ Մենք այդքան մարդ չունենք։ Չի կարող Հայաստանը 200 հազարանոց բանակ պահել՝ 3 մլն կամ ավելի քիչ բնակչություն ունենալով։ Եվ միանշանակ կարող եմ ասել՝ առանց այդ տարածքների սեփական ուժերով Հայաստանի, Ղարաբաղի անվտանգությունը հնարավոր չէ պատշաճ մակարդակի վրա պահել։ Եվ դիլեման այստեղ է։ Ուրեմն մեկնարկային կետը մեզ համար սա պետք է լինի։

Հիմա հարց է առաջանում․ իսկ եթե ինչ-որ մեկը երաշխավորո՞ւմ է։ Հիմա այսօրվա այս փոփոխական աշխարհում այդ երաշխավորումը քանի՞ տարով պետք է լինի։ 1 տարի, 5 տարի, 50 տարի։ Օրինակ, ես համարում եմ, որ առնվազն 50 տարի պետք է, 100 տարի։ Հոնգ Կոնգի հարցը 100 տարվա պայմանագիր է եղել։ Չես կարող 1-5 տարվա հորիզոնով նման կարգի որոշումների գնալ։

Հիմա, ուրեմն այստեղ ի՞նչ կարգի երաշխիքներ պետք է լինի, որ մենք հավատանք, որ 2 տարի հետո կամ 5 տարի հետո այս ամենը չի պայթելու, հատկապես, էլի կրկնեմ, այսօրվա աշխարհում։ Մենք տեսանք ամերիկացիները քրդերի հետ ինչ արեցին։ Մենք տեսանք Աֆղանստանից, երբ ժամանակին դուրս եկավ, քաղաքական իրադարձություններում Աֆղանստանը դուրս եկավ, մի շաբաթ չդիմացավ Աֆղանստանի իշխանությունը։

Հիմա, օրինակ, ես ունեմ հստակ մոտեցումներ, թե ինչ կարելի է անել, ինչ պետք է անել, հստակ լուծումներ։ Չեմ էլ ուզում դրա մասին խոսալ, որովհետեւ այսօր այդ հարցերով զբաղված մարդիկ յուրահատուկ բան ունեն, տաղանդ ունեն ամեն ինչ փչացնելու։ Դուք գիտե՞ք՝ այսօր Հայաստանի մոտեցումն ինչ է։ Դուք այդ բանը հասկացա՞ք։ Ուղղակի դուք վերցրեք քարտեզով եւ նայեք։ Հատուկ գործիք կա, որ քարտեզի վրա, շատ պրիմիտիվ գործիք է, կիլոմետրն է չափում։ Սա իրոք որ այս կոնֆլիկտի կարգավորման բարդության ամենիցն է, շան գլուխը, էն որ ասում են՝ որտեղ է պահած, այստեղ է»,– ասել է Քոչարյանը։

Դիտարկմանը, թե կարծես թե մերթընդմերթ լինում է տեղեկատվություն, որ միջնորդները մասամբ ընդունում են 5+2 տրամաբանությունը, Քոչարյանն արձագանքել է.

«Մենք ո՞նց պիտի ընդունենք։ Եթե մենք լինեինք, 10-15 միլիոնանոց երկիր եւ մտածեինք, որ կարող ենք... Մեզ պիտի ցույց տան ու ասեն, մեր այսօրվա զորքի խտությունը ինչպե՞ս պիտի ապահովենք ամբողջ տարածքի վրա։ Իրենք ասելու են․ խաղաղապահ ուժեր եւ այլն եւ այլն։ Տվյալ դեպքում միանգամից գալիս է հարցը՝ ի՞նչ մանդատով։ Այդ մանդատը քանի՞ տարվա մանդատ պետք է լինի, ի՞նչ երկրներ, այդ երկրների քաղաքական փոխությունները։ Այնքան հարցեր են առաջանում՝ անվերջ բանակցելու։

Այստեղ մի խնդիր կա, որը չափազանց կարեւոր է՝ երաշխիքների առումով։ Այդ բանակցային փաթեթում ինչ էլ ստորագրվի, Ադրբեջանը պետք է զրկվի ընդհանրապես որեւէ կերպ Ղարաբաղի վրա հարձակվելը օրինական համարելու հնարավորությունից, իսկ սրա միակ ձեւը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է։

Կամ կա եւս 3-4 տարբերակ, որը եւս կարելի է քննարկել, բայց այսօր այդ թեմայից եւս չեմ խոսալու, ունեմ այդ ծրագիրը, գիտեմ ինչ կարելի է անել, ինչ պետք է անել։ Ընդհանրապես, դուք գիտե՞ք՝ Հայաստանի դիրքորոշումն ինչպիսին է Ղարաբաղի հարցում։ Ինձ մոտ հարց է առաջանում, ես չգիտեմ ինչ է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ