News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Դու չես կարող դեմ դուրս գալ և արեւմտյան հայտնի ֆոնդերին, եւ Ռուսաստանին, այսպես այսօրվա կոմպլեմենտարության միջանցքին գրեթե տեղ չի մնացել, չես կարող բավարարել եւ՛ նրանց սպասելիքները, եւ՛ չանել քայլեր, որոնք շատ զգայուն են լինելու՝ ռուսական կողմի համար։ Այս մասին երկրորդ նախագահի պաշտոնական յություբյան ալիքում   տեղադրված՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման թեմայով փորձագետների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Ռուսաստան–Հայաստան հարաբերություններին։

«Այսօր իրոք իշխանությունը դատապարտված է մենակ մնալուն, դրա համար պետք է կողմնորոշվել․ ինչն է իրենց համար կարեւոր․ երկրի անվտանգությո՞ւնը, թե՞ որոշակի ֆոնդերի, Արեւմուտքի որոշ շրջանակներին դուր գալը։ Հիմա այն փաստը, որ այս բոլոր ապօրինությունների վրա աչք են փակում, այն Արեւմուտքն է աչք փակում, որը նախկին իշխանությունների ժամանակ, ամեն մի դեպքը խոշորացույցով էր նայում, եւ՛ հայտարարություններով էին հանդես գալիս, խոսում է նրա մասին, որ դեռ վերջնական հուսահատված չեն, բայց որոշ ինդիկատորներ կան, որ ցույց են տալիս, որ համբերության բաժակները որոշ տեղում սկսում են լցվել»,– ասել է Քոչարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ