News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Բելառուսի վերաբերյալ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) բանաձեւը հորինված է եւ վտանգավոր նախադեպ է ստեղծում Միացյալ ազգերի կազմակերպության համար: Այդ մասին լրագրողներին ասել է հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը:

«Բանաձեւը բացարձակ հորինված է: Եվ պետք է ասեմ, որ ՄԱԿ-ի համար ստեղծվում է շատ վտանգավոր նախադեպ: Ինչո՞ւ։ Որովհետեւ ՄԱԿ կանոնադրության 2-րդ հոդվածը հստակ ասում է, որ Կազմակերպությունը չպետք է միջամտի այս կամ այն պետության ներքին իրավասություններին: Այս բանաձեւը միանշանակ միջամտություն է Բելառուսի ներքին գործերին, քանի որ որոշ առաջարկություններ նախատեսում են Բելառուսի իրավիճակի գնահատում, ընտրությունների արդյունքների գնահատում, տարբեր կուսակցությունների վարքագծի գնահատում եւ այլն, եւ այլն»,- Մակեյի խոսքերն է մեջբերել Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նա հավելել է, որ Մինսկի արձագանքը համարժեք կլինի, եւ ինքը, գործընկերների հետ միասին, քայլեր կձեռնարկի իր շահերը պաշտպանելու համար: «Իհարկե, մենք պատշաճ կերպով կարձագանքենք այս փաստաթղթին եւ համախոհ երկրների հետ միասին կձեռնարկենք համապատասխան գործողություններ՝ ուղղված Բելառուսի շահերի պաշտպանությանը»,- հավելել է Մակեյը:

Մակեյը նախազգուշացրել է օտարերկրյա գործընկերներին, որ Մինսկը չի ընդունի ոչ ոքի չներկայացնող ընդդիմախոսների հետ երկխոսության մեջ մտնելու համար Բելառուսի իշխանություններին ստիպելու փորձերը:

«Եվրամիության նախաձեռնությամբ ներգրավված է նաեւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը,- հիշեցրել է նա,- Մշտական խորհրդում առաջարկություն է արվել Բելառուսի հետ կապված օգտագործել, այսպես կոչված, Մոսկովյան մեխանիզմը: Մեխանիզմը նախատեսում է ստեղծել որոշակի փորձագիտական խումբ եւ ուղարկել այն Բելառուս` մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն ուսումնասիրելու համար: Բելառուսի կառավարությունը բացարձակապես մտադիր չէ մասնակցել այդ մեխանիզմի իրագործմանը, եւ մենք կտրականապես չենք ընդունում նման մոտեցումները, ինչպես նաեւ տարբեր արտաքին միջնորդության առաջարկները՝ իշխանություններին երկխոսության մեջ մղելու ընդդիմախոսների հետ, որոնք պարզ չեն, թե ինչ են իրենից ներկայացնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Պաղեստինի անդամակցության հարցում կոնսենսուսի չի եկել
Միացյալ Նահանգները և մի քանի այլ երկրներ պնդում են, որ պաղեստինցիները նախ խաղաղություն հաստատեն Իսրայելի հետ...
Մեքսիկան հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ Էկվադորում իր դեսպանատան հարձակման վերաբերյալ
Մեքսիկան մտադիր է շուտով շատ ավելի ծավալուն հայտարարություն ներկայացնել...
ՄԱԿ-ում հայտնել են, որ մարդկությունը երկու տարի ունի կլիմայական աղետներից «աշխարհը փրկելու» համար
Մարդկությանը մնացել է երկու տարի...
Ամենաշատ