News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 31
USD
493.6
EUR
576.08
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Չինաստանի առեւտրի նախարարությունը շաբաթ օրը հրապարակել է «անվստահելի կազմակերպությունների» իր ցուցակի կանոնները, որոնց թիրախը «պետության ինքնիշխանությունը, անվտանգությունը կամ զարգացման շահերը վտանգող» օտարերկրյա ընկերություններն են, հաղորդում է Associated Press-ը:

Այս ցուցակում գտնվող ընկերություններին կարող է արգելվել Չինաստան ներմուծումը եւ այնտեղից արտահանումը, ինչպես նաեւ՝ ՉԺՀ-ում ներդրումներ կատարելը:

Այլ միջոցների թվում են տուգանքները, այդ ընկերությունների աշխատակիցների մուտքի սահմանափակումները, կացության թույլտվությունները հետ կանչելը եւ այլն:

Լրատվական գործակալությունը նշում է, որ այս արգելքը հրապարակվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրում TikTok եւ WeChat չինական ծրագրերն արգելելու մասին:

Չինաստանի առեւտրի նախարարությունը դատապարտել է այդ քայլը եւ ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել «ագրեսիվ վարքագիծն ու իրավախախտումները»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ