News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վերջին մեկուկես տարվա ընթացքում սնանկության գործերով կառավարչի վարքագծի կանոնների խախտման արդյունքում 7 կառավարչ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա  ինքնակարգավորվող կազմակերպությունից։

Հիշեցնենք՝ նախորդ ամիս գլխավոր դատախազությունը հայտարարեց սնանկության գործերով կառավարիչների հանցավոր, անբարեխիղճ վարքագծի մասին։ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ ուշագրավ հանգամանքներ էին պարզվել սնանկության գործերով կառավարիչների՝ դատավորի հետ հանցավոր պայմանավորվածությունների, քաղաքացիների, կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերի խախտման և այլ դեպքերի վերաբերյալ։ Այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր էր հասցեագրել արդարադատության նախարարին՝ բարձրացնելով սնանկության գործընթացների՝ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի խստագույն պահպանման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու, դրան ծառայող կարգավորումները, այդ թվում՝ հսկողական ընթացակարգերը կատարելագործելու անհրաժեշտության հարցը: Սնանկության գործընթացների ժամանակ կիրառվող կոռուպցիոն գործարքների վերաբերյալ առանձին դեպքեր նախկինում բացահայտվել են, և մեղավորները ենթարկվել են պատասխանատվության, սակայն նկատենք, որ սնանկության ոլորտում տիրող կոռուպցիոն սխեմաների և ոլորտի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտության մասին առաջին անգամ է խոսվում գլխավոր դատախազի մակարդակով։

Ներկայումս, բացի արդարադատության նախարարությունից, սնանկության գործերով կառավարիչների գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը, որը հետևում է իր անդամների գործունեության թափանցիկությանը, հավաքական շահերի պաշտպանությանը, իրականացնում է իր անդամների վարքագծի էթիկայի կանոնների մշակումն ու կիրառումը և այլն։ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն իրավունք ունի իր անդամների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և տույժեր կիրառելու (այդ թվում` դրամական)` սույն օրենքի, ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրության և կանոնների խախտման համար։ Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա  ինքնակարգավորվող կազմակերպությունից NEWS.am–ին հայտնեցին, որ 2019թ. և 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում սնանկության գործերով կառավարչի վարքագծի վերաբերյալ հարուցվել է 21 կարգապահական վարույթ, որոնցից 6–ը մերժվել է, 8-ը կարճվել է մեղքի բացակայության և փաստերի չհիմնավորման կապակցությամբ։ Մյուս վարույթների արդյունքում կառավարիչներից 2–ի նկատմամբ հայտարարվել է նկատողություն, 5–ի նկատմամբ՝ նախազգուշացում։ Կառավարիչների վարքագծի վերաբերյալ վարույթների մեծ մասը հարուցվել է քաղաքացիների դիմում բողոքների հիման վրա։ Օրինակ մի դեպքում՝ պարտապանը դժգոհել է, որ իրեն և կնոջը պատկանող անշարժ գույքը սնանկության գործով կառավարչի կողմից դրվել է վաճառքի, սակայն չորրորդ աճուրդն է մեկնարկային գինը չի իջեցվում, ինչի վերաբերյալ բազմիցս դիմել է կառավարչին և պատասխան չի ստացել։ Դիմումատուն նշել է, որ եթե մեկնարկային գինը նվազեցվի, իր կարծիքով՝ 5 մլն դրամից ներքև հասնելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ բռնագանձում չի կարող տարածվել այդ գույքի վրա, որպես իր և կնոջ վերջին կացարան։ Մինչդեռ կառավարչի պնդմամբ՝  իր դեմ ներկայացված դիմումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պարտապանը խուսափել է կատարել իրենց կողմից տարբեր մարդկանց՝ պարտատերերի նկատմամբ ունեցած դրամական պարտավորությունները։ Այսպիսով կարգապահական հանձնաժողովի տված եզրակացության հիման վրա Դիտորդ խորհուրդը որոշում է կայացրել կարճել կարգապահական վարույթը՝ մեղքի բացակայության պատճառաբանությամբ։

Նշենք, որ մասնագիտական շրջանակներում դժգոհություններ կան սնանկության գործերով կառավարիչների նշանակման վերաբերյալ։ Բանն այն է, որ գործող կարգավորումների համաձայն՝ սնանկության գործերով կառավարիչներն ընտրվում են  համակարգչային ծրագրով անցկացվող վիճակահանությամբ, մինչդեռ շատերը թերահավատորեն են մոտենում վիճակահանության գործընթացին, հաշվի առնելով այն հանգամանքը որ որոշ դեպքերում «յուղոտ» գործերը «անսպասելի» բաժին են ընկնում նույն կառավարիչներին։ Այսօր շուկայում ամենատարբեր մասնագիտություններով մարդիկ համապատասխան որակավորում անցնելով, կարող են հանդես գալ՝ որպես սնանկության կառավարիչ, նամանավանդ որ այն բարձր վարձրատրվող և պահանջարկ ունեցող աշխատանք է։ Կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից կամ ակտիվների  հավաքագրումից գոյացած միջոցներից՝ չներառելով իրացումից ստացված անուղղակի հարկերի գումարը:

Բացի այդ, սնանկության մասին օրենսդրության մեջ առկա են բազմաթիվ թերություններ, որոնք ամողջությամբ չեն կարգավորում այս գործընթացի բոլորը փուլերը և հաճախակի հայեցողական որոշումներ կայացնելու հնարավորություններ են տալիս  կառավարիչներին, ինչի արդյունքում ոտնահարվում են քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքները։ Օրենսդիր մարմինը իր հերթին պետք է քայլեր ձեռնարկի այս ոլորտի կարգավորումները որոշակիացնելու և համաչափ դարձնելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ