«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտներից մեկը երեկ մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Ինչպես հայտնել էինք, «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում:
Նրանցից մեկը, ցավոք, երեկ մահացել է:
Մեկ պացիենտ դուրս է գրվել:
Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք: Անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են»:
- «Պռոշյանի գինու գործարանում» տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. 6 աշխատակիցներ ճանաչվել են տուժող
- «Պռոշյան կոնյակի գործարանում» հրդեհից մահացել են մասնաճյուղի եւ զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենները
- Պայթյուն՝ հրդեհի բռնկումով «Պռոշյան կոնյակի գործարան»-ում. կա 2 զոհ եւ 4 տուժած (ֆոտո)