News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանի իշխանությունները հուսով են Հունաստանի հետ կանոնավոր ավիահաղորդակցությունը վերականգնել ընթացիկ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին։ Այս մասին երկրի խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։ 

Թուրնավան սեպտեմբերի 18-ին խորհրդարանում ելույթ է ունեցել հարցապնդման կարգով։ Էկոնոմիկայի նախարարը օրենսդիր մարմին է եկել «Եվրոպական Վրաստան»  ընդդիմադիր կուսակցության պատգամավորների պահանջով։

Նախարարի համար պատրաստված հարցերի մեծ մասն առնչվում էր կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնմանը։ Պատգամավորները, մասնավորապես, հետաքրքրվել են, թե իշխանություններն ինչու են մինչեւ հիմա հետաձգում համաճարակաբանական բարենպաստ իրավիճակով երկրների հետ թռիչքներ սկսելը։ Օրինակ՝ Հունաստանի հետ, որտեղ նաեւ Եվրոպայում ամենամեծ վրացական սփյուռքն է։

Թուրնավայի խոսքով՝ այս հարցն ակտիվորեն քննարկվել է Համաշխարհային տուրիստական կազմակերպության (UNWTO) գործադիր խորհրդի 112-րդ նիստի շրջանակում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-17-ը Թբիլիսիում։ Բարձրաստիճան պատվիրակների թվում են եղել Հունաստանի ներկայացուցիչները։

«Ես նրանց հետ անչափ արդյունավետ հանդիպում են ունեցել, եղել են շատ արդյունավետ քննարկումներ։ Մենք կոնկրետ ծրագիր ունենք, որ բավականին շուտով համաճարակաբանական իրավիճակի բարելավման շրջանակում ավիահաղորդակցությունն այս ուղղությամբ, իհարկե, կվերականգնվի։ Մենք կարծում ենք, որ դա կլինի ավելի շուտ նոյեմբեր-դեկտեմբերին»,- հայտարարել է Թուրնավան։

Կորոնավիրուսի համավարակի ֆոնին Վրաստանը մարտի 18-ից արգելել էր օտարերկրացիների մուտքը՝ բացառությամբ հատուկ դեպքերի, իսկ մարտի 21-ին բոլոր ուղղություններով ավիահաղորդակցությունը դադարեցրել էր։ Վերջերս կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը հերթական անգամ երկարացվել էր մինչեւ հոկտեմբերի 31-ը։

Վրաստանն օգոստոսին կանոնավոր ավիահաղորդակցությունը վերականգնել էր Գերմանիայի, Լատվիայի եւ Ֆրանսիայի հետ։ Դեպի Վրաստանի մայրաքաղաք չվերթներ են կատարում Lufthansa, Air France եւ Air Baltic ավիաընկերությունները։

Մի շարք ավիաընկերություններ, այդ թվում՝ Georgian Airways-ը, կառավարության հետ համաձայնությամբ նույնպես Վրաստան չարթերային չվերթներ են կատարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ