News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 31
USD
493.6
EUR
576.08
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանում հայտարարել են, որ կդադարեն Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի ղեկավար համարել նոյեմբերի 5-ից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Երբ․․․ կլրանա գործող ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի լիազորությունների ժամկետը, խորհրդարանը նրան այլեւս երկրի նախագահ չի ճանաչի»,- նշված է բանաձեւում։

Եվրախորհրդարանը փաստաթղթում նաեւ ճանաչել է բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդին՝ «ժողովրդի ժամանակավոր ներկայացուցչին» եւ աջակցել նոր ընտրությունների անցկացմանը։ ԵԽ-ն նաեւ աջակցել է Լուկաշենկոյի դեմ հնարավոր պատժամիջոցները։

Բելառուսի ԱԳՆ-ից հայտարարել են, որ հիասթափված են Եվրախորհրդարանի գործողություններից։ Նաեւ նշել են, որ կառույցը, որը դիրքավորվում է որպես օբյեկտիվ եւ ժողովրդավարական, իր մեջ քաղաքական կամք չգտավ «իր քթից այն կողմ տեսնելու» համար։ Հանրապետության խորհրդում ընդունված բանաձեւերն անվանել են պետության ներքին գործերին միջամտություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ երկրները պետք է պատրաստ լինեն սահմանափակումներ մտցնել նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում
«Մենք պետք է հաղթահարենք առօրյա կյանքում սահմանափակումները, որպեսզի կոտրենք փոխանցման շղթան»,-ասել է նա ԵՄ առողջապահության նախարարների տեսահամաժողովի ժամանակ...
Թաթոյանը ԵՄ դեսպանին փաստեր է ներկայացրել Ադրբեջանի զինուժի վայրագությունների ու հանցագործությունների մասին
Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կա 2 սպանված և 2 վիրավոր, ինչպես նաև առկա են վնասված տներ…
Եվրախորհրդարանականները Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ եւ անվերապահ դադարեցման կոչ են արել
«Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` Ժնեւում կայանալիք հանդիպման նախաշեմին մենք խստորեն դատապարտում ենք երկու երկրների միջեւ ընթացող ռազմական գործողությունները...
Մանֆրեդ Վեբեր. Եվրամիությունը պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկի Թուրքիայի դեմ
Ակնհայտ է, որ Թուրքիայի նախագահը միայն խաղում է մեզ հետ․․․
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ
Նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց, որ Բարձր ներկայացուցչի հետ զրույցի ընթացքում ուժեղ հրթիռակոծման են ենթարկվում...
ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ սկսել առարկայական բանակցությունները
Եվրամիությունն անընդունելի է համարում այն փաստը, որ հրադադարի ռեժիմի երեք համաձայնագրերից հետո, որոնք կնքվել են Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը ռազմական գործողությունները դեռ շարունակվում են․․․
Ֆոտոռեպորտաժներ