News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ընդդիմության երթը, որը նախապես ազդարարվել էր որպես «հոյակապ երթ», սկսվել է շաբաթ օրը՝ Մինսկի Կոմարովսկու շուկայի մոտից: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, դրան մասնակցում է մի քանի տասնյակ մարդ:

Կազմակերպիչները երթի մասնակիցներին կոչ են արել գալ վառ գույնի փայլփլուն հագուստով եւ պայծառ պաստառներով: Ընդդիմության կողմից որպես երթի ելման կետ նշված շուկայից ոչ հեռու նկատվել են ավտոզակեր: Ոստիկանությունը ստուգել է տեղում աշխատող լրագրողների հավատարմագրումը եւ նախազգուշացրել ցուցարարներից մոտ 50 մ հեռավորություն պահպանելու անհրաժեշտության մասին: Միեւնույն ժամանակ, իրավապահները դեռ չեն միջամտել իրադարձությանը:

Ըստ ՏԱՍՍ-ի թղթակցի գնահատականի՝ Մինսկի ժամանակով ժամը 15:00-ին, այն ժամանակ, երբ նախատեսված է երթի մեկնարկը, շուկայի մոտ 20 մարդ է հավաքվել: Մարդիկ շարունակում են գալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ