News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 31
USD
493.6
EUR
576.08
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արտոնագրերի եւ ապրանքային նշանների գրասենյակը (USPTO) գրանցել է մարդատար ավտոմեքենաների եւ ամենագնացների համար Warthog ապրանքային նշանի Ford-ի հայտը, գրում է Motor-ը:

Ford ընկերությունը ԱՄՆ արտոնագրային գրասենյակում գրանցել է Warthog ապրանքային նշանը, որը, ըստ հայտի, կարող է օգտագործվել որպես մարդատար մեքենաների, ամենագնացների ու պիկապների անվանում: Motor Trend հրատարակությունը, վկայակոչելով ամերիկյան կոնցեռնում իր սեփական աղբյուրներին, պնդում է, որ ամենայն հավանականությամբ Ford-ը արտոնագրել է նոր ամենագնացի անունը, որը կդառնա Bronco մոդելի էքստրեմալ տարբերակը: Մեծ հավանականությամբ «լիցքավորված» Bronco-ն կկոչվի Warthog, այլ ոչ թե Predator, իսկ Raptor անունը կմնա Ford պիկապների մենաշնորհը:

Այս վարկածի օգտին է խոսում նաեւ բարձրորակ Bronco մոդիֆիկացիայի նախատիպերին բնորոշ ռադիատորի ցանցի բացակայությունը: Ford Bronco նախագծի ղեկավար Էրիկ Լոֆլերը վերջերս բացառել է Bronco-ի ութ մխոցանի տարբերակի ստեղծման հնարավորությունը` արտանետումների ստանդարտների խստացման եւ ամենագնացների պոտենցիալ տերերի կողմից V8-ի հանդեպ հետաքրքրության բացակայության պատճառով։ Ըստ նրա, հաճախորդների մեծամասնությանը չի հետաքրքրում, թե քանի մխոց է ավտոմեքենայում, եթե շարժիչը բավարար ուժ, պտտող պահ եւ խնայողություն ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Zoom-ը եւ Tesla-ն մտել են աշխարհի 100 ամենաթանկարժեք ապրանքանիշների վարկանիշի մեջ
Անցյալ տարվա համեմատ փոփոխություններ են կատարվել վարկանիշի առաջատարների առաջին հնգյակում․․․
Հռոմի պապն անցել է ջրածնային Toyota սեդանին
Ընդգծված համեստ մոտեցումը տրանսպորտին Ֆրանցիսկոս պապի առանձնահատկությունն է...
ԵՏՀ. Կա համաձայնություն, որը վերացնում է հայկական ավտոմեքենաների հետ կապված լարվածությունը
«Այսօր «գնդակն» այս խնդրի կարգավորման համար պատասխանատու ազգային մարմինների դաշտում է...
Hyundai-ն ցույց է տվել էլեկտրաքարերի սրահի կոնցեպտը
Սրահում կլինի նաեւ հատակը մաքրող ռոբոտ եւ տանիքի ուլտրամանուշակագույն լուսադիոդային լամպ՝ սրահը մաքրելու եւ ախտահանելու համար․․․
Հարլի-Դեւիդսոնը հեռանում է Հնդկաստանից
Արդյունքում աշխատանքից կազատվի շուրջ 70 մարդ:
Կալիֆորնիան մինչեւ 2035 թվականը կհրաժարվի բենզինով աշխատող նոր ավտոմեքենաների վաճառքից
«Մենք չափից շատ տասնամյակներ ենք ավտոմեքենաներին թույլ տվել աղտոտել օդը, որը շնչում են մեր երեխաներն ու ընտանիքները...