News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 31
USD
493.6
EUR
576.08
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Վաշինգտոնի գործողությունները՝ կապված Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու հետ:

Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը շարունակում է մոլորցնել միջազգային հանրությանը՝ շահարկելով Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը:

«Բնականաբար, ամերիկացիները հասկանում են, որ իրենց պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Հենց այդ պատճառով բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն իրենց հետ, սպառնում է պատժամիջոցներ եւ այլ պատիժներ: Ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ այլ փաստարկներ, հավանաբար, արդեն չեն մնացել: Փաստացի ՄԱԿ-ի ԱԽ-ն որեւէ գործողություն չի ձեռնարկել, որը կհանգեցներ Իրանի դեմ նախկին պատժամիջոցների վերականգնման: Այն ամենը, ինչ անում է Վաշինգտոնը, ոչ այլ ինչ է, քան թատերական ներկայացում, որի նպատակն է ՄԱԿ-ի ԱԽ-ին ենթարկեցնել Իրանի դեմ ճնշման քաղաքականությանը: Այժմ փորձում են աշխարհին ստիպել կրել «made in USA գրությամբ հավելյալ իրականության ակնոցներ»: Սակայն աշխարհն ամերիկյան համակարգչային խաղ չէ: Այժմ պնդել, թե Իրանի դեմ պատժամիջոցային բանաձեւերը վերականգնվել են, նշանակում է ցանկալին ներկայացնել որպես իրականություն: Հուսով ենք՝ մեր ամերիկացի գործընկերները տղամարդկություն կունենան վերջապես նայել ճշմարտության աչքերին: Կշարունակվեն ջանքերը ԳՀՀԾ իրականացման եւ պահպանման հարցով: ՄԱԿ-ի ԱԽ 2231-րդ բանաձեւը գործում է անփոփոխ, իսկ դրանից բխող պարտավորությունները պետք է իրականացվեն սկզբնապես համաձայնեցված ռեժիմով եւ ծավալով՝ հիմնված բոլոր պետությունների փոխադարձության սկզբունքի վրա»,-ասվում է հայտարարության մեջ:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ