News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամեն տարի սեպտեմբերի 21-ին միջազգային հանրությունը նշում է Խաղաղության միջազգային օրը (International Day of Peace): Այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել է որպես բոլոր երկրների եւ ազգերի շրջանում խաղաղության իդեալների ամրապնդման օր ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում:

ՄԱԿ-ը բոլոր երկրներին եւ ժողովուրդներին առաջարկում է այդ oրը դադարեցնել ռազմական գործողությունները եւ այն նշել խաղաղության խնդիրներին նվիրված կրթական ու տեղեկատվական հասարակական միջոցառումներ անցկացնելով: Խաղաղության օրվա տոնակատարությունը ՄԱԿ-ի կողմից նաեւ դիտվում է որպես խաղաղության հաստատմանն ուղղված իր բազմակողմանի գործունեության ուղղությամբ մարդկանց ուշադրությունը գրավելու միջոց, որպեսզի առանձին մարդիկ, խմբերը եւ համայնքներն ամբողջ աշխարհում իմաստավորեն խաղաղության խնդիրը եւ դրան հասնելու համար փորձի ու տեղեկատվության փոխանակման կարեւորությունը:       

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ