News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կանադայում սառցե դարաշրջանի ուղտերի ԴՆԹ են հայտնաբերել, ինչը փոխել է անհետացած տեսակների մասին պատկերացումները, հաղորդում է MK.ru-ն:

Գիտնականները կարծում են, որ արեւմտյան ուղտերը, որոնք երբեւէ ապրել են Հյուսիսային Ամերիկայում, լամաների եւ ալպակների ցեղից են, սակայն այժմ նրանց մոտ կան գենետիկ ապացույցներ, որ այդ կենդանիներն ավելի սերտորեն կապված են Ասիայում եւ Արաբիայում բնակվող ուղտերի հետ:

Հնէաբանների խոսքով՝ այժմ գիտնականները կարող են հասկանալ, թե ինչու են ուղտերն անհետացել 13 000 տարի առաջ՝ սառցե դարաշրջանի ավարտին:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular Biology and Evolution ամսագրում:

Նշվում է, որ հետազոտված ԴՆԹ ապացուցում է, որ արեւմտյան ուղտերն առանձնացել են ճյուղից, որը ներառում է ժամանակակից ուղտերի, մոտ 10 մլն տարի առաջ:

Արդյունքները գիտնականներին կստիպեն վերանայել նաեւ այլ տեսակներ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ