News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 30
USD
493.6
EUR
576.08
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Հայաստանը շատ հետեւողական է եղել իր մոտեցումներում խաղաղ գործընթացի վերաբերյալ, մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, որ կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, որ այդ ամենը մենք ասում ենք բացարձակ ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանն ու Արցախը հզոր են պաշտպանելու իրենց, իրենց շահերը, իրենց սահմանները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով նրան եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել վերադառնալ առանց նախապայմանների բանակցությունների:

«Այդ առումով մենք մնում ենք բացարձակ հավատարիմ խաղաղ կարգավորմանը: Այդ տրամաբանության մեջ է, որ մենք առավել քան պատրաստ ենք եղել եւ մնում խաղաղ  գործընթացի շարունակությանը եւ շարունակելու այն աշխատանքը, որը մենք կատարել ենք այս ողջ շրջանում: Վերջին անգամ մեր հանդիպումը եղել է հունվարին, հետ ունեցել ենք այս իրավիճակը կապված համավարակի հետ: Բայց մեր վճռականությունը շարունակելու բանակցային գործընթացը երբեք չի նվազել եւ մենք պատրաստ ենք: Երբ  կլինեն հայտարարություններ, թե ինչպես ենք շարժվում առաջ, կլինի հստակություն, մենք կհայտարարենք»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է ժամկետներին, Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Մենք պատրաստ ենք շատ արագ անել, մենք հիմա խորհրդակցում ենք, խոսում ենք համանախագահների հետ, կկարողանանք պայմանավորվել եւ կհայտարարենք դրա մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Դիժոնում թուրքական «Գորշ գայլեր»-ի անդամները դուրս են եկել փողոց և հայերի հանդեպ բռնության կոչեր արել
Վիենից և Դեսինից հետո այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Էրդողանի «Գորշ գայլերը», ինչպես միշտ՝ բռնության ու ատելությա կոչերով...
«Փաստ». Աշխարհի կողմից Արցախի անկախության ճանաչման պահանջն ավելի է հասունանում
Խնդիրն այն է, որ Ադրբեջանը ոչ միայն արգելել է այդ լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն իր երկիր, այլև շատ հաճախ...
«Ժողովուրդ». «ՌԴ-ն իր բոլոր խաղաքարտերն արդեն դրել է սեղանին, ո՞ւր են Վաշինգտոնն ու Փարիզը». ռուս փորձագետ
Ինչ սպասել արտգործնախարարների այսօրվա հանդիպումից...
«Փաստ». Ի՞նչ սպասել ժնեւյան հանդիպումից
Ադրբեջանը պահանջելու է իր ծրագիրը, որի մասին արդեն հայտարարել է…
«Հրապարակ». Ժնեւի հանդիպումը կարող է չկայանա՞լ
Երեկ երեկոյան նախարարը Երեւանում էր՝ դեռ Ժնեւ չէր մեկնել…
ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը
Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է արվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ