News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի կառավարությունը ավելի քան 18 միլիոն դոլար կներդնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման մեջ: Ինչպես երկուշաբթի հայտնել է երկրի փոխվարչապետ Ուինսթոն Փիթերսը, համապատասխան ներդրումային փաթեթը կուղարկվի COVAX միջազգային մեխանիզմի միջոցով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«COVAX մեխանիզմի հետ փոխգործակցությունը COVID-19-ի դեմ պատվաստումների եւ անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութ ստանալու մեր ռազմավարության առանցքային մասն է: Մենք պաշտոնապես վերահաստատեցինք մեր հանձնառությունը մեխանիզմի նկատմամբ եւ նախնական 27 մլն մանաթ (18.2 մլն դոլար) ենք ներդնում` պատվաստանյութերի մշակմանն ու արտադրությանն աջակցելու համար: Այս վճարը որպես նախնական գնումների երաշխիք կօգտագործվի` թեկնածու պատվաստանյութերից որեւէ մեկի արդյունավետության հաստատումից հետո»,- նշվում է է Փիթերսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկրի կառավարության կայքում:

Նոր Զելանդիայի փոխվարչապետը նաեւ նշել է, որ արդյունավետ պատվաստանյութ ստանալուց հետո այն ձեռք բերելու համար լրացուցիչ միջոցներ կպահանջվեն, սակայն նույնիսկ նախնական ֆինանսավորումը թույլ կտա անհրաժեշտ քանակությամբ դեղամիջոց ձեռք բերել` երկրի բնակչության 50 տոկոսի պատվաստման համար:

COVAX մեխանիզմը նպատակ ունի արագացնել արդյունավետ պատվաստանյութի որոնումը բոլոր երկրների համար: Նպատակն է միջոցներ ներդնել շուրջ 12 տարբեր պատվաստանյութերի մեջ եւ ապահովել դրանց արդարացի հասանելիությունը, երբ դրանք կհայտնվեն շուկայում: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ