Վրաստանում ավարտված արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում հաջող է հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը, որը նվաճել է բրոնզե մեդալը: Մկրտչյանը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր: Չեմպիոնի կոչումը նվաճած Հունգարիայի ներկայացուցիչ Հոան Տան-Տրանի արդյունքն է 9 միավոր: 8 միավոր է վաստակել նաեւ երկրորդ տեղը գրաված վրացուհի Սալոմե Մելիան: